Error
Մշակույթ
Խնդիրներ, որոնց առջև կանգնած է Մեսխեթի թատրոնը
Ցածր աշխատավարձ, ջեռուցման խնդիր,առանց հարմարությունները հանդիսարան, հին լուսավորում, հանդիսատեսի նվազություն- սա այն անվերջ թվարկվող խնդիրների ցանկն է, որոնց մասին խոսում է դերասան Մանուչար Գոգոլաուրին:

Մեսխեթի թատրոնի մեծ դահլիճում փոքր ջեռուցիչներ են, որոնք 500 հանդիսատեսի համար նախատեսված դահլիճը չի տաքացնում: Այս պատճառով մշակույթի նախարարությունը տրամադրել է 100 տեղանի դահլիճ, ամեն հարմարություններով:



« Ամբողջ շենքը վերանորոգման կարիք ունի, տենդերների շնորհիվ տանիքը փոխեցինք, սակայն հիմնական խնդիրները դեռ գոյություն ունեն:Սարքավորումներն էլ հնացած են և որոշ աշխատակիցների աշխատավարձը թոշակից ցածր է»,- ասում է Մեսխեթի մասնագիտական, պետական, դրամատիկական թատրոնի տնօրեն Իրակլի Աթունաշվիլին:

Սարքավորումներից բացի թատրոնում սահմանափակ ֆինանսները նույնպես խնդիր են հանդիսանում, որի պատճառով Ախալցխայի դրամատիկական թատրոնը հարկավոր քանակի աշխատակիցներ չունի:



Երիտասարդ գործիչ, ուսանող Թակո Թումանիշվիլին իր դասընկերների հետ 6-րդ դասարանից հաճախում է թատրոն: Նրա համար հիմնական խնդիր է հանդիսանում մեկ կատարման մի քանի անգամ ցուցադրումը:

«Ձմռանը դահլիճում ցուրտ է , բայցևայնպես պրեմիերաներին գնում ենք, շատ բաների վրա ենք աչք փակում: Նորություններըքիչ են, եւ պրեմիերաներ հաճախ չեն: Ենթակառուցվածքային բարեփոխումները նույնպես անտեղի չեն լինի»,- ասում է Թակո Թումանիշվիլին:



«Իմ ամենամեծ ցանկությունը աշխատավարձերի բարձրացումն է»,- ասում էդերասան Յուրի Սուդաձեն,ով թատրոնի հաջողություներից է խոսում: Նրա խոսքով, Մեսխեթի մասնագիտական, պետական, դրամատիկական թատրոնի դերասանները 2018 թվականին գտնվում էին Թուրքիայի փառատոնում: Անցած տարի Մինսկի 3 օրյա փառատնում ներկայացրել են դրամատիկական խաղը՝ «Եթե վաղվա օրը չկայանա», որը հանդիսատեսի վրա մեծ ազդեցություն գործեց: Նույն խաղը, ռեժիսոր Անդրե Սավչենկոն ներկայացրեց Մեսխեթի դրամատիկական թատրոնում:



« Լավագույն ժանրը՝ պատմականն է, որը ժողովրդի դուր կգա, և կոմեդիան որը նրանց կուրախացնի»,- ասում է Վասիլ Կվինցխաձեն:

Թատրոնի հանդեպ տածած սիրո պատճառով սիրտը ցավում է, որ Մեսխեթի դրամատիկական թատրոնը քիչ հանդիսատես և շատ խնդիրներ ունի: 82 ամյա Վասիլ Կվինցխաձեն 1966 թվականից մինչ օրս թատրոնում ոչ մի պրեմիերա բաց չի թողել: Հանդիսատեսի կարգավիճակից բացի ներկայացումներում էլ է մասնակցել և նրանցից ամենալավ խաղը համարում է՝ « Ինչը տեսել ես, էլ չես տեսնի» համարը:



Թատրոնը երիտասարդներին խրախուսական զեղջեր և նորանոր ներկայացումներ պետք է առաջարկի:

« Դրաման առանց կոմեդիայի ոչինչ է, եթե թատրոնը իր լիարժեքությամբ չզգաս: Թատրոնին անհանգստացնում է այն, ինչը անհանգստացնում է պետությանը»,- ասում է դպրոցի դասախոս, թատրոնի երկրպագու Ռոզա Զազաձեն:
| Print |