Error
Մշակույթ
«Մեսխեթը բաց չթողեց» ,- Լելա Նառոզաուլի
« Ով է ինձ նման ուրախացել 74 տարի, ո՞վ, սա Լելա Խեվսուրիան է, Արխոթցին Մեսխեթում»
Լելա Նառոզաուլիի սիրած գործիքը «Փանդուրան» է: Ուսումնարանում սովորել է նվագել նաև « սալամուրի», և հիմա երեխաներին է սովորեցնում:Նա նվագում է գրեթե բոլոր նմանատիպ գործիքներով:

Խեվսուրեցի կինը ծնվելէ 1945 թվականին գյուղ Ախմոտում: Մարտի 8-ին կլինի 74 տարեկան և կես դարից ավել է, ինչ ապրում է Մեսխեթում:

« Ինգուշեթիայի սահմանի պատճառով մեր գյուծ տեղափոխեցին այլազգիներին և դրանից հետո մեր գյուղը գրեթե դատարկվել է: Մեզ տեղափոխեցին Կախեթ»,- պատմում է Լելա Նառոզաուլին:

Նա ռուսական դպրոց է ավարտել և կրթությունը որոշել է շարունակել երաժշտական ուղղությամբ: Տանից թաքուն փախել և իր ուսուցչուհի՝ հորեղբորկնոջ մոտ է գնացել, ով խորհուրդ է տվել կրթությունը շարունակել Թբիլիսիում: Սակայն Լելան այդ ժամանակ մայրաքաղաքի մասին ոչինչ չգիտեր: Այդ ժամանակ տրասպորտ գտնելն էլ բավական դժվար էր: Չնայած այս դժվարություններին Լելան ավարտել է Սերգո Զաքարիաձեի անվան խմբային-օրկեստրային-դիրիժորային ֆակուլտետը: Որից հետո Լելան եկավ Մեսխեթ:

Իր ազգային երաժշտական տաղանդով և երգերի իմացությամբ զարմացնում էր բոլորին:Ասում է, որ երաժշտական շնորհով առանձնանում էին նաև իր ընտանիքի անդամները:



Երաժշտական կրթության և տաղանդից բացի, Լելա Նառոզաուլին լավ գիտի նաև բրդերի պատրաստում:

« 100 տարեկան ծնողներ եմ ունեցել: 115 ամյա պապիկ և 105 տարեկան տատիկ: Հենց այս մարդիք սովորեցրին այս ձեռագործը: Ամեն ինչ մանկուց գիտեի: Հիմա ծերացել եմ և կարծես ոչինչ չեմ անում: Բայց ծերությանս չեմ նվիրվում և ուզում եմ կրկին զբաղվել իմ գործով»,- ասում է նա:

Նա մեսխ երեխաներին երգել և նվագել սովորեցնում է մինչ օրս:

«74 –ամյա, այս ծեր Ախոտելցիս փորձում եմ, որ մեսխ երեխաներին վրաց հոգի, ժողովրդական արվեստի հանդեպ սեր փոխանցեմ: Շնորհակալ եմ Աստծուց, որ լավ լսողության երեխաներ են գալիս և որ ամենակարևորն է, սովորելու ցանկություն ունեն»:

6-ամյա Գրիգոլ Փարցախաշվիլին նրա մոտ դասընթացների հաճախում է հայրիկի խորհրդով: Երաժշտության ուղղությամբ ուզում է շարունակել իր գործունեությունը և ցանկանում է ապագայում նմանվել իր դասախոսին և նվագել տարբեր գործիքներով: Գրիգոլի հետ դասընթացների հաճախում են նաև այլ երեխաներ:

Դասախոսության, գործիքներով նվագելու և երաժշտությունից բացի, Լելա Նառոզաուլին 1977 թվականից վրաց ուղղափառ եկեղեցու անդամ է: Ռաբաթի Սուրբ Մարինեի անվան եկեղեցում առաջին ընթերցողներից մեկն էր: Այնտեղ նաև երգում էր:

Լելա Նառոզաուլին մինչ օրս Իվլիտաի եկեղեցական դպրոցում ժողովրդական երգեր է սովորեցնում: Ինչպես նաև իր գիտելիքները փոխանցում է Գուրկելի և Ծինուբանի երիտասարդներին:

« 5 եպիսկոպոս եմ մեծացրել, որոնք այժմ Սաֆարայի վանքում են, հարգում եմ նրանց և միշտ օրհնություն խնդրում»,- երջանկությամբ հիշում է Լելան:

Ախալցիխեից բացի, Բորջոմի քաղաքապետարանի գյուղ Դվիրում 15 տարի սովորեցնում էր երաժշտություն և «Մեսխեթի» անսամբլի անդամ էր:

« Երբեք չեմ դադարել, դպրոցներում էի սովորեցնում, գյուղերում դասընթացներ էի վարում, ուր ընկել էի առաջին բաժանման ժամանակ: Այդ ժամանակ Նիկոլոզ Բեգիշվիլին էր ղեկավարը, ով գնել էր 40 տարբեր գործիքներ, որ երիտասարդներին փոխանցեի իմ գիտելիքները: Նվագախումբ ստեղծեցի, դիպլոմայինս այնտեղ եմ պաշտպանել: Բոլոր կոմպոզիտորների միությունը ժամանել էր Մեսխեթի, քանի որ «Թբիլիսո»-ն էի նվագախմբել: Առանց գործիքի և երաժշտության իմ կյանքը չեմ պատկերացնում: Կյանքիս աղբյուրն է: Ես ել եմ զարմանում թե ինչպես եմ շոյում այքան գործիքներ: Միշտ ինձ հետ են իմ գործիքները: Ես նրանց չեմ թողնում, նրանք էլ ինձ չեն դավաճանում: Նրանք գրավում են երեխաներին, սրանով եմ շնչում»,- ասում է Լելա Նառոզաուլին:



2016 թվականին Լելա Նառոզաուլին արժանացել է Ախալցխայի պատվավոր քաղաքացու կոչմանը:

| Print |