Error
Մշակույթ
«Օտար, բայց թանկագին» հարազատների նամակները – Ալեքսանդրե Մանվելիշվիլիի նամակները և վալեցիների հիշողությունները
Եթե քաղաք Վալեի բնակիչներին հարցնեք, որտե՞ղ էր ապրում ազգային շարժման առաջնորդը, Իփնիսի աղբյուրը կմատնանշեն:

Ալեքսանդրե Մանվելիշվիլիի հայրական տունը այնտեղ փլուզվել էր երկար տարիներ առաջ, բայց սովետական Վրաստանից արտերկիր մեկնած մեսխ հրատարակչի եւ պատմաբանի պատմությունը այստեղ բոլորը գիտեն:

Ալեքսանդրե Մանվելիշվիլիի փողոցում նրա «օտար, բայց թանկագին» հարազատներն են բնակվում: Նրանք դեռ չգիտեն, որ հնարավոր է այնտեղացի տղամարդու որդիները Ամերիկայից հայրենիք վերադառնան: Պիտերը և Պոլը վալեցիների համար հոր մասին պատմելու շատ բան կունենան: Իսկ տղաներին հետաքրքրում է Վրաստանում Ալեքսանդրե Մանվելիշվիլիի արխիվը:

Ազգային գրադարանի աղխատակիցները պատմաբանի ավտոբիոգրաֆիան և ձեռագործերից մի քանիսը արդեն ստացել են: 295 կգ-անոց արխիվը Կոլորադոյում՝ Դենվերի մոտ գտնվող փոքրիկ քաղաք՝ Ավրորայում արկղների մեջ է պահված և ազգային շարժման առաջնորդերից մեկի հայրենիք կհասնի ապրիլի կեսերին:



Հուշեր, նամակներ, գրքեր, Գիորգի Ծերեթելիի, Լեո Կերեսելիձեի, Վիքտոր Նոզաձեի անձնական գրադարանի մի մասը կազմում է Ալեքսանդրե Մանվելիշվիլիի յուրահատուկ արխիվը: Այս ամենը նրա երկու որդիները Ամերիկայում 12 տարիներ շարունակ պահում են 20 արկղներում: Պոլը և Պիտերը մինչ այժմ անհամբեր սպասում էին, թե երբ էին հետաքրքրվելու հոր աշխատություններով արտագաղթողների հայրենիքում:

«Ալեքսանդրեի 2 որդիներին էլ հանդիպեցինք: Վրաստանի հանդեպ շատ լավ են տրամադրված, մյուս տարի պատրաստվում են գալ Վրաստան: Տարիների ընթացքում մտածում էին, ում կարող էր պետք գալ հոր արխիվը: Մայրը մահվանից առաջ հանձնարարել է, որ հոր աշխատանքները չկորցնեն: Անձամբ վրացերեն չեն խոսում: Հաճույքով համաձայնվեցին տպագրել հոր աշխատանքները: Ալեքսանդրեն ինքն էր որոշել, թե որ գործն էր ավելի կարևոր, կարծում էր, որ այն ինչ պահել էր, հարկավոր էր: Նրա կողմից տպագրված ամսագրերը, աշխատությունները, գրքերը, նրա գրամեքենան անգամ ուղղարկում են»,- պատմում է ազգային գրադարանի Ամերիկյան դարպասի աշխատակից՝ Մաիա Սիմոնիշվիլին, ով յուրօրինակ արխիվը դիտել է անձամբ:



Վալեի բնակչությունը նույնպես պատմելու շատ բաներ ունեն: Այն ժամանակ, երբ Խորհրդային Ռուսաստանը չընդունող Ալեքսանդրե Մանվելիշվիլիի մասին գիտեին միայն նրա խորհրդային իշխանության ցանկության մասին, Վախտանգ Ջաքրոշվիլի-Մանվելիշվիլին իր նախնիների գործունեությունն էր ուսումնասիրում:

Հիմա 93 տարեկան է:Հիշում է, որ տպագրության մասին հայրն էր պատմում: Վրաստանի հյուսիսային հարևանությունը, իր նախնիների նման թշնամիների երկիր է համարում: Սակայն ի տարբերություն Ալեքսանդրե Մանվելիշվիլիի՝ սրա համար չէր բողոքում:



Ալեքսանդրե Մանվելիշվիլին ծնվել է Վալեում բնակվող կաթոլիկ գյուղացու ընտանիքում 1904 թվականին: Սկզբում Վալեի, հետո Ախալցիխեի դպրոցում է սովորել: Մասնագիտությամբ լեզվի և գրականության ուսուցիչը աշխատել սկսել է հայրենի դպրոցում:

Ուսուցչու ազգային և հայրենասիրական տրամադրվածությունը իշխանությանը դուր չէր գալիս: Մշտական բողոքի և պայքարից հետո, ստիպված էր մտածել երկիրը լքելու մասին:1929 թվականին դեռ Թուրքիա, հետո Փարիզ է գնացել:

Նրա հետ փոխհարաբերություն հաստատելը հեշտ չէր: Աթեքսանդրե Մանվելիշվիլին մինչև Վրաստանը լքելը սկսել էր իր հարազատների վրա ճնշում գործադրել: Վախեցած ընտանիքը Ալեքսանդրե Մանվելիշվիլիի յուրահատուկ և բազմերանգ գրադարանը թաքուն այրել են: Պահպանվել էր միայն մեկ գիրք- 1923 թվականին տպագրված Կոնտանտինը Կոպանելիի «վրաց հոգին էթնոսական դեմքերում» գիրքը, որը պահված է նրա եղբոր ընտանիքում: Մշտական բողոքի և ճնշման պատճառով որոշ հարազատներ ստիպված եղան փոխել իրենց ազգանունները:

«Երկրորդ համաշխարհային պատերազմը որ սկսվեց, Ալեքսանդրեի եղբայր՝ Նիկոլոզին ճակատ տարան: Կինը, երեխաները անդադար լացում էին, իսկ նա ծիծաղում: Բոլորս զարմանում էինք, հետո ասաց.»

«Ուրախ եմ որ գնում եմ պատերազմ, ստիպում էին գնալ և եղբորս սպանել, հիմա այս դժբախտությունից փրկվեցի»: - Հիշում է Վախտանգ Զիքոշվիլին:

26-ամյա ներգաղթող՝ Լեո Կերեսելիձեի հետ Եվրոպայում գործող հասարակական-քաղաքացիական «Սպոտակ Գիորգի» կազմակերպության ղեկավար էր համարվում: Այլ վրացիների հետ տպագրում էր ամսագրեր և քննադատում էր Վրաստանի խորհրդային կառավարությունը:

Գրում էր աշխատանքներ, հյուրընկալում էր գրադարանին և մշակում էր Վրաստանի մասին նյութեր, հաճախում էր Ֆրանսիայի հայտնի արտասահմանյան գիտնականնրի դասախոսություններին, համագործակցում էր վրացական ներգաղթային մամուլի հետ:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիա տեղափոխվեց այն նպատակով, որ այս պետության օգնությամբ, կկարողանար Վրաստանը ռուսական իշխանության ճանկերից ազատել: Խորհրդային իշխանությունն այդ ժամանակ ասում էր, որ Մանվելիշվիլին և նրա համակարծիք անձիք նացիստական Գերմանիայի քրեական քաղաքականության մեջ էին ներգրավված: Իրականում՝ Հիտլերը Վրաստանին օգնելու հարցում մերժում է: Սակայն Բեռլին տեղափոխված վրացիները այնտեղ էլ մնում են և համակենտրոնացման ճամբարից ստրուկներին էին բերում:



1944 թվականին Ալեքսանդրեն կրկին Փարիզ վերադարձավ: 14 տարի հետո տեղափոխվում է ԱՄՆ, որտեղ շարունակում էր գիտական գործունեությունը: Իր աշխատությունները ուղղարկում էր Եվրոպա, ֆրանսիական ամսագրերում տպագրելու համար:

«Վրաց ազգը չի համակերպվում այս դրության հետ և շարունակում է պայքարը: Եւ սա շարունակվում է այնքան ժամանակ, մինչև լիովին չհաղթեն»,- ( Ռուսաստան և Վրաստան, Փարիզ 1951 թվական)

Վալեի հրապարակախոսը եւ քաղաքական գործիչը մի քանի կեղծանուններով էր գրում.
Ալի-Բաբա, Անդրոդոլիձե, Բաբա, Կարամանի: Մոտ 20 գրքեր հրապարակել էր Ստամբուլում, Փարիզում և Սան-Ֆրանցիսկոյում, վրացերեն, ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն լեզուներով: Մեսխ գիտնականը և

Ռուսաստանի հետ չհամակերպվող թշնամին վերջին գիրքը գրել է 83 տարեկան հասակում:

Փախուստի դիմած գիտնականի հետ կապ հաստատել փորձում է 13 քույր-եղբայրներից միայն մեկի՝ Նիկոլոզի որդին: Պետրեի ընտանիքում մինչ օրս պահվում են մի քանի տասնյակ տարիների ընթացքում Ամերիկայից ստացած նամակներն ու պատառոտված ծրարները: Ընտանեական ալբոմում Ալեքսանդրեի նկարներից մի քանիսն էլ են պահում: Մի մասը ամսագրերից են կտրել, մի մասն էլ անձամբ գիտնականն է ուղղարկել Ամերիկայից:

«Իմ օտար, բայց թանկագին եղբորորդի Պետրե,

Ստացա Ձեր նամակը, բայց երևի ձեզ համար դժվար է հասկանալ, թե ի՞նչ էի զգում:Գրեթե կես դար հետո, առաջին անգամ եմ ծանոթանում իմ ընտանիքի դրության հետ:

Կատակ չէ, պատերազմը կործանեց իմ 5 եղբայրներին, միայն երկուսն ենք մնացել...

Ես եմ մնացել, ձեզանից հեռու, բայց երջանիկ եմ, որ պետությունե լքելուց հետո, միևնույն է արժանացա մեր մեծ ընտանիքից տեղեկություն ստանալ:

Շատ ժամանակ է անցել: Երիտասարդ էի, երկիրը որ թողեցի, իսկ հիմա.. հիմա ծերացել եմ: Այս նամակս էլ վրդովված եմ գրում, ձեռքով գրել անգամ այլևս չեմ կարող:

Հեռու ենք իրարից, բայց հոգով և սրտով միևնույն է, ձեզ մոտ եմ:

Միշտ քո ծերուկ հորեղբայր»




Ամուսնու՝ Պետրեի նամակները հիմա պահում է Վերա Մանվելիշվիլին: Վալեում Ալեքսանդրե Մանվելիշվիլիի փողոցում է ապրում և հիշում է, թե ինչպես էր հազարագոր կիլոմետրեր անցած վալեցի մարդը խնդրում Պետրեից, վրացական գրքեր ուղղարկել նրան: Նա էլ Ամերիկայից զգեստեր և հագուստ էր ուղղարկում: Նամակներից մեկում Ալեքսանդրեն եղբոր որդուց շնորհակալություն է հայտնում «Վրաստանի պատմության հավաքածու»-ի ուղղարկման համար:

«Քանի որ այսքան մեծ օգնություն ցուցաբերեցիր , խնդրում եմ, գրիր, ինչո՞վ կարող եմ օգնել»,- գրում էր հորեղբայրը:

«Սկեսուրիս հետ լավ հարաբերություններ ուներ: Երբ որոշեց պետությունից գնալ, 40 ճուտ տարել է եղբոր կնոջ մոտ,ասել է, որ ամեն օր մի ճուտ մորթեն: Որպես հիշատակ թողել է իր դանակը և խաչը: Գնաց Թուրքիա այնպես, որ ոչ ոք ոչինչ չգիտեր: Նրա տաղանդը Վրաստանում որ չգնահատեցին, դրա համար գնաց Եվրոպա: « Սպիտակ Գիրորգի»-ն որ ստեղծեց, այնտեղ գրում էր, թե ինչպես են ռուսները վրացիներին հրահրում»,- պատմում է Վերա Մանվելիշվիլին:

Հիշում է, որ Ալեքսանդրեննականերում իր կարծիքների և հայացքների մասին երբեք չէր գրում: Գիտեր, որ մինչ հասցեատիրջը հասնելը, իր նամակը խորհրդային իշխանությունն էր կարդալու:



1921 թվականի փետրվարի 25-ին 11-րդ կարմիր բանակը մտավ Թբիլիսի: Այդ ժամանակ Ալեքսանդրե Մանվելիշվիլին 17 տարեկան էր:

«Վրաց ազգը վնասված էր, բայց Ռուսաստանը վրացիներին ռուսներ դարձնել չկարողացավ: Դեռ ծանոթացավ Վրաստանի անկախության հետ, և երբ հարմար պահ գտավ, ընդամենը 7 ամիսների ընթացքում բանակը ներխուժեց Վրաստան և 6 շաբաթ պայքարի ընթացքում՝ գրավեց: Խորհրդային իշխանություն հայտարարվեց...»,- գրել է փոքր ուշ, աշխատություններից մեկում:

Ռուսական բանակը հարավային Վրաստան մտավ մոտ 10 օր հետո:

Վրաստանում Մանվելիշվիլին ապրել կարողացավ միայն 8 տարի: Մեսխ պատմաբանն ու գիտնականը մահացել է 1997 թվականին, 93 տարեկան հասակում Կոլորադոի Արվադա ավանում: Նրա մահից մի քանի տարի առաջ, Վալեի և Ամերիկայի միջև կապը խզվեց:

1990 թվականին Ալեքսանդրե Մանվելիշվիլին շնորհակալություն է հայտնում «Գրական Մեսխեթի» ամսագրին, որը նրա մասին լայնածավալ հոդված է հրատարակել:

«Եթե ծերության տարիներին չարժանացա հայրենիքս տեսնել, որից 60 տարի է հեռու եմ, Այդ հույսով եմ ուզում դուրս գալ այս գյուղից,որ եթե ոչ ես, ապա ուրիշները կհասցնեն տեսնել Վրաստանի ազատությունը և նրանք կուրախանան»:

Նրա երկու գլխավոր երազանքները այդպես էլ մնացին անիրական – Ոչ վերադառնալ կարողացավ, ոչ էլ Ռուսաստանի ճանկերից ազատված Վրաստանը կարողացավ տեսնել:

«Ոչինչ չի պակասում, ձեզ տեսնելուց բացի, Չգիտեմ կրկին կարժանանա՞մ: Բայց Ձեր կորցված հորեղբորից հուշեր միևնույն է կմնան: Եթե ոչ ես, գոնե իմ երեխաները կարողանան Ձեզ տեսնել»,- գրում էր Ալեքսանդրեն Պետրեին:

Մանվելիշվիլիները հնարավոր է մոտ ապագայում այցելեն «Օտար, բայց թանկարժեք» հարազատներին:
| Print |