Մշակույթ
Ռաբաթում մշակութային ժառանգության հուշարձանը ավերվում է
Ախալցիխեում, Ռաբաթի բնակավայրում 19-րդ դարում կառուցված եկեղեցու պատերը ճեղքված են առաստաղը փլուզված , իսկ հատակը քանդված է: Եկեղեցու բակը աստիաճանաբար լցվում է անպիտան իրերեով:

Անա Զադիկյանի ընտանիքը 41 տարի է, ինչ բնակվում է սարսափելի իրավիճակում գտնվող եկեղեցու հարևանությամբ: Բնակելի տունը գտնվում է ժառանգական հուշարձանից մոտ 20մ հեռավորության վրա և Զադիկյանների համար ամենօրյա վտանգ է հանդիսանում: Անան ասում է, որ 10 տարեկան երեխային բակում խաղալ արգելում է: Մայրը վախենում է, որ եկեղեցու պատերը կարող են փլվել և երեխայի կյանքին կարող է վտանգ սպառնալ:



«Մեկ շաբաթ առաջ, տանիքից խաչի նման քար ընկավ, շատ վախեցանք: Ներս մտնել և մոմ վառել մասին խոսելն ավելորդ է: Տարածքում շատ զբոսաշրջիկներ են գալիս և մոմերը եկեղեցու հարակից տարածքում, քարի վրա են վառում»,- 9-րդ ալիքի մոտ պատմում է Անա Զադիկյանը:

Զադիկյանների ընտանիքը, բնակելի տանից բացի, եկեղեցու տարածքում հողատարածք ունի, որը նույն պատճառով մշակել չեն կարող:

«Պատերը վնասված են, մի քիչ էլ և ամբողջովին կավերվեն: Ինչու՞ ցանեմ, քարերը թափվում են, ամբողջ բերքը կվնասի»,- ավելացնում է Անան:

Ըստ տեղացիների, տաճարի տանիքը տարիներ շարունակ վնասվում է անձրեւի եւ ձյան պատճառով, եկեղեցու բակը բնակիչները աղբավայր են դարձրել:



Տարիներ առաջ Ռաբաթում բնակվող Զորիկ Շապոյանը փորձեց վերականգնել եկեղեցին սեփական ռեսուրսներով:

Տաճարի վերանորոգումից բացի, բնակիչները բազմիցս փորձել են մաքրել տարածքը, սակայն ապարդյուն: Զորիկ Շապոյանը նշում է, որ եկեղեցին 20 տարիներ շարունակ գտնվում է նման երկյուղալի իրավիճակում: Ըստ պատմաբանների, կոմունիստական ռեժիմի ժամանակ տաճարը օգտագործվել է որպես պահեստ:



Տաճարի կարգավիճակը պատկերող լուսանկարները ցուցադրել ենք Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը: Մամլո ծառայության տեղեկության համաձայն, հուշարձանը հրատապ աշխատանքներ չի պահանջում: Փոքր վերականգնողական աշխատանքներ կարող են իրականացնել նաեւ Տեղական իշխանությունները:

Ախալցխայի քաղաքապետարանը պատմական եկեղեցու վերականգնումը չի ծրագրում: Ըստ քաղաքապետարանի առաջին անձի, վերականգնման աշխատանքների համար անհրաժեշտ է ծրագիր, որը Գործակալությունից անկախ ստեղծել անհնար է:



Մինչեւ արձանի հնագույն ձեւը դեռ ընթեռնելի է, այն մարդիկ, ովքեր անհանգստացած են եկեղեցու դժվարին իրավիճակով եւ աղբավայրերով, Պետական մարմիններից արձագանք են պահանջում:
| Print |