Մշակույթ
Կառավարության դատավճիռը մշակույթի վերաբերյալ. ավերված ծրագրեր
Մշակույթը այն ոլորտն է, որի դեպքում ոչ առաջին, ոչ էլ երկրորդ ալիքի ժամանակ չի նախատեսվել սահմանափակումների մեղմացում: Դեռ ամռանը, երբ երկրում գործում էին համեմատաբար քիչ կանոնակարգեր, թատրոններին դեռ թույլ չէին տալիս գործել կատարելապես: Արդյունքում, դերասանները մեկ տարի է, ինչ դահլիճում հանդիսատեսներ չեն ընդունում: Այս հանգամանքից ելնելով, որոշ դերասաններ լքել են երկիրը, իսկ ոմանք էլ փնտրում են իրենց հնարավորություններն օգտագործելու այլ տարբերակ:

Դերասանուհի՝ Լիակո Գոգիձեն այլեւս Մեսխեթի պետական դրամատիկական թատրոնի թատերախմբի անդամ չէ: Նա ընտանիքի հետ տեղափոխվել է ԱՄՆ: Պատմում է, որ նրա համար դժվար էր լքել երկիրը, բայց կորոնավիրուսի պատճառով թատրոններին վերաբերվող սահմանափակումների պայմաններում, սա նրա մասնագիտական զարգացման միակ լուծումն էր:
«Առանց այն էլ, արդեն պատրաստվում էի մեկնել, բայց իմ ապագա ծրագրի իրագործումն արագացավ համաճարակի պատճառով, ուստի երկիրը լքեցի մինչ սահմանների փակվելը: Թատրոնում ծնկիս հատվածում վնասվածք էի ստացել, ստիպված էի վիրահատվել և մի որոշ ժամանակ հեռացա բեմից, երբ ապաքինվեցի, սկսվեց համաճարակը, և ես նորից տանը մնացի: Վիրուսը մեծ հետք թողեց թատրոնների, դերասանների և առհասարակ թատերական կյանքի վրա: Այս շրջանը մեզ համար շատ բարդ է, քանի որ կորցրել ենք մեր հոգևոր սնունդը», - ասում է դերասանուհին:

Լիակո Գոգիձեն երկարաժամկետ ծրագրեր ունի արտերկրում: Դերասանը իր մասնագիտությամբ պատրաստվում է աշխատել ԱՄՆ-ում:

Լեքսո Չեմիան դեռ Ախալցիխեում է և կառավարությունից սպասում է աշխատանքը վերսկսելու թույլտվությանը: Դերասանն ասում է, որ կորոնավիրուսը ազդել է այն մարդկանց վրա, ովքեր չեն աշխատում պետական թատրոնում և աշխատավարձ են ստանում միայն ներկայացումներից:

«Համաճարակը ոչ միայն դերասանին, այլ մասնագիտությունն էլ դարձրել է անպիտան»,- ասում է Լեքսո Չեմիան: Ըստ նրա, Մեսխեթի պետական դրամատիկական թատրոնը պատրաստ է վերսկսել իր գործունեությունը: Դերասանը հույս է հայտնում, որ մշակույթը շուտով կազատվի արգելքներից: Նա չի տեսնում ոչ մի խնդիր, 530 հոգանոց դահլիճում հանդիսատեսների միջև հեռավորություն պահպանելու մեջ: Բացի սրանից, Մեսխեթի թատրոնը իշխանությանը ևս մեկ այլընտրանք է առաջարկում:

«Հուսով եմ, որ մոտ ապագայում Մեսխեթիի հանդիսատեսն անպայման կտեսնի «Հյուրընկալող հյուր» ներկայացումը, որի համար մենք քրտնաջան աշխատել ենք: Առավել ևս, արդեն տաք եղանակներ են, և եթե շենքում չթույլատրվի, մենք ունենք շատ պատմական վայրեր, որտեղ ներկայացումները կարող են անցկացվել բաց երկնքի տակ», - ասում է դերասանը:

Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնի դերասանները մեկ տարի անգործ չեն մնացել: Անձնակազմը պատրաստել է յոթ ներկայացում, որոնք հանդիսատեսին կներկայացնեն թատրոնների աշխատանքի արգելքը վերացնելուց հետո:

«Աշխատանքը չենք դադարեցրել, փորձում էինք կազմակերպել և պատրաստել ներկայացումներ, բայց կրկնակի աշխատանք ենք ծախսել, թե երբ կլինի արդյունք, իսկապես չգիտենք: Համաճարակը չեղարկեց Ուկրաինայից և Լիտվայից հրավիրված ռեժիսորների ժամանումը: Հետևաբար, դերասանները չկարողացան իրականացնել իրենց ծրագիրը ՝ ցույց տալով ներկայացումներ ամբողջ Վրաստանի համար և գնալով փառատոների տարբեր երկրներում», -
ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Լիա Սուլուաշվիլին:


Աշխատանքի թույլտվություն ստանալուց հետո թատերախումբը կվերսկսի փորձերը: Նախատեսվում է, որ թատրոնը հյուրընկալելու է օտարերկրյա ռեժիսորի և հրավիրելու է երկու երիտասարդ դերասանների: Բացի այդ, նրանք նախատեսում են շարունակել ավանդույթը և անցկացնել թատերական վեցերորդ փառատոնը: Գեղարվեստական ղեկավարի խոսքով, եթե ոչ դահլիճում, ապա նրանք պատրաստ են փառատոնն անցկացնել բաց երկնքի տակ:

«Համաճարակի պատճառով դադարեցվեց այն ծրագիրը, որի շնորհիվ շենքը պետք է վերանորոգվեր:Հուսով եմ, շուտով կանցնի այս ժամանակաշրջանն ու ծրագիրը կշարունակվի: Սա ինչպես դերասանների, այնպես էլ բոլոր աշխատակիցների համար լավ կլինի»,- ասում է Լիա Սուլուաշվիլին:

Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնն ունի շուրջ 60 աշխատակից, նրանցից 19-ը դերասաններ են: Մեկ տարի է ՝ նրանք ստանում են նվազագույն աշխատավարձ: Նրանց սուղ աշխատավարձը, ըստ ներկայացումների քանակի, լրացվում էր հավելավճարով: Թատրոնի ներկայացումից ստացված լրացուցիչ գումարը դերասաններին բաժանվում էր հոնորարների տեսքով:
Թատերագետ՝ Լաշա Չխարտիշվիլին բացատրություն գտնել չի կարող կառավարության կողմից թատրոնները մեկ տարով փակելու որոշման համար: Ասում է, որ մշակութային գործունեությունը վտանգավոր չէ, և թատրոնը ավելի շուտ կկարողանա պահպանել հեռավորությունն ու բոլոր կարգավորումները, քան տոնավաճառներն ու այլ հանրային հավաքատեղիները:

«Կարծում եմ, որ բավականին անարդար են վերաբերվում մեզ և մշակույթի հետ, քանի որ այն արդեն բավականին տուժել է: Վնասն այնքան մեծ է, որ արդեն անհնար է հաշվել: Մշակույթն այն ոլորտն է, որը պետք է միշտ աշխատի, հենց սրանից է կախված մշակույթի ճակատագիրը: Այն, ինչ հիմա տեղի է ունենում, մեծ հետք կթողնի ապագա մշակույթի վրա», - ասում է Լաշա Չխարտիշվիլին:

Ըստ նրա, մեկ տարվա դադարը թատրոնին հասցրել է ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական վնաս: Թատրոնները բացվելուց հետո, դերասանները ստիպված կլինեն ամեն ինչ նորից սկսել: Վարչությունը ստիպված է ծախսել ինչպես մարդկային, այնպես էլ ֆինանսական ռեսուրսներ:

Իսկ իշխանությունը լուռ է: Համակարգող խորհրդի անդամները բազմիցս նշել են, որ Վրաստանում թատրոններ բացելու համար Վրաստանում համապատասխան համաճարակային իրավիճակ չկա: Թատրոնի մասնագետներն իրենց հերթին ասում են, որ մշակույթը իշխանության համար երկրորդական է:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
| Print |