«Հյուրախաղերը, փառատոները արտասահմանում, որոնցով մենք հպարտանում ենք, այլևս չեն լինի»,- Մանուչար Գոգոլաուրի
18.08.2024
Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված այսպես կոչված «ռուսական օրենքը» վերաբերում է բոլոր այն հասարակական և մեդիա կազմակերպություններին, որոնց եկամտի 20%-ից ավելին ստացվում է դոնորների կողմից տրամադրված գումարներից։
Ընդունված օրենքը բողոքում են նաև արվեստի ոլորտի ներկայացուցիչները։ Մեսխեթիի պետական դրամատիկական թատրոնի դերասան Մանուչար Գոգոլաուրին ասում է, որ օրենքի ուժի մեջ մտնելը դեռևս չի անդրադարձել մշակույթի ոլորտի վրա, սակայն դրա բացասական հետևանքը շուտով բոլորը կզգան։
«Մենք վաղուց հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը, որ ցանկանում ենք դեպի Եվրոպա։ Հիմա մենք շեղվել ենք այդ ճանապարհից, և բնական է, որ արևմտյան գործընկերների կողմից նման սուր արձագանքը նորմալ է։ Ավելին, շուտով նաև վիզային ռեժիմը կվերացվի, և դա ուղղակիորեն կանդրադառնա թատրոնի վրա։ Գաստրոլները, փառատոները արտասահմանում, որոնցով մենք հպարտանում ենք, այլևս չեն լինի, և այս ամենը վատ ազդեցություն կունենա մեր մշակութային կյանքի վրա»,- ասում է Մանուչար Գոգոլաուրին։Չնայած տասնյակ հազարավոր քաղաքացիների, հասարակական և մեդիա կազմակերպությունների դիմադրությանը, Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին ընդունեց օրենքը «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին», իսկ մայիսի 28-ին հաղթահարեց Վրաստանի նախագահի վետոն։ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել օտար երկրներից ստացված ֆինանսավորումների թափանցիկությունը։
Օրենքը ուժի մեջ մտավ օգոստոսի 1-ից, ըստ որի, այն մեդիա և հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց ֆինանսավորման 20%-ից ավելին ստանում են օտարերկրյա դոնորներից, ստիպված են գրանցվել որպես «օտարերկրյա ուժերի շահերի կրող կազմակերպություններ», հակառակ դեպքում կձեռնարկվեն տուգանքներ։ Նման օրենք 2012 թվականից գործում է Ռուսաստանում։ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո օկուպանտ երկրում շատ կազմակերպություններ փակվեցին։ Ռուսաստանում այլևս գոյություն չունեն անկախ մեդիա և քաղաքացիական հասարակություն։
Ինչպես արդեն հայտնի է, Վրաստանում ընթացող գործընթացները Արևմուտքում սուր արձագանք առաջացրեցին։ Քննադատական հայտարարությունների հետ մեկտեղ, Վրաստանի Եվրոպական ինտեգրացիայի գործընթացը դադարեցվեց, կիրառվեցին տարբեր սանկցիաներ և ֆինանսական սահմանափակումներ, ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ամերիկայի կողմից։ Վրաստանում նախագահը, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և ընդդիմադիր պատգամավորները Սահմանադրական դատարանում հայց ներկայացրեցին՝ պահանջելով օրենքի կասեցում, որը դատարանը կքննարկի մոտ մեկ ամսվա ընթացքում։