Նորություններ
Հաղթանակից մեզ բաժանում է մի քանի ժամ. Միխեիլ Սաակաշվիլի
Մեր ճանապարհը սուրբ Գիորգիինն է, ազատությանը, Վրաստանի ճանապարհն է,- այսպես է դիմել Ազատության հրապարակում «Ազգային շարժման» հանրահավաք-համերգին հավաքված աջակիցներին, Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի բարեփոխումների գործադիր հանձնաժողովի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:

«Իմ հայրենակիցներ, հաղթանակից մեզ բաժանում է մի քանի ժամ: Խաղաղ անցնենք այս մի քանի ժամը, հանգիստ ընդունեք այս իշխանությունը, ապա իշխանությունը փոխանցենք նոր սերնդին, ովքեր արդեն ծնվել են ազատության մեջ: Հոգ տանենք մեր երկրի համար: Մեր երկիրն արժանի է լավագույն ապագայի: Սուրբ Գիորգին, որն կանգնած է մեջքիս, Սուրբ Գիորգին, որը մեզ նայում է վերևից: Մեր ճանապարհը այլևս Իվանիշվիլիի ճանապարհը չէ, մեր ճանապարհը Սուրբ Գիորգիի ճանապարհն է, ազատության, Վրաստանի ճանապարհը»,- հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
| Print |