Նորություններ
Որ թեկնածուն կհաղթի Սամցխեի և Ջավախքի ընտրամասերում
«Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացվող էքզիթփոլների արդյունքների համաձայն, 2020 թվականի խորհրդարականակ ընտրություններում Սամցխեի և Ջավախքի ընտրատարածքներում առաջատար են «Վրացական Երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածուները:

Հետազոտության արդյուննքերի համաձայն, Ախալցիխե-Ասպինձա-Ադիգենի-Բորջոմի ընտրամասերում «Վրացական երազանքի» թեկնածուն՝ Անտոն Օբոլաշվիլին ստացել է ընտրողների ձայների 58%-ը, իսկ «Ազգային շարժում» կուսակցության թեկնածուն՝ Վաժա Չիտաշվիլին - 30%:

Ինչ վերաբերվում է Նինոծմինդա-Ախալքալաքի ընտրամասերին, ընտրողների ձայները բախշվել են այսպես.

«Վրացական երազանք»-Սամվել Մանուկյան - 75%-ը, «Ազգային շարժում» - Մելիք Ռաիսյան - 5%:

| Print |