Նորություններ
1 055 անձ տուգանվել է, նոր սահմանափակումները խախտելու համար
Իրավապահների կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքում, վերջին 24 ժամվա ընթացքում, ամբողջ երկրում բացահայտվել է սահմանափակումների շրջանակներում գործող կանոնակարգերի խախտման 1 055 դեպք,- այս մասին հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, ոստիկանությունը տուգանել է 105 անձի ՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն:

«Տուգանվածների թվում կան քաղաքացիներ, ովքեր խախտել են տեղաշարժի սահմանափակման կարգը 21:00-ից մինչև առավոտյան 05:00-ն:

Բացի այդ, 24 ժամվա ընթացքում 950 ֆիզիկական անձինք տուգանվել են Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ շնչադիմակ կրելու կանոնը խախտելու համար:

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է կոչ անել քաղաքացիներին պահպանել սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ:

Վրաստանի տարածքում գտնվող բոլոր անձինք պարտավոր են կատարել հասարակական առողջության ոլորտում գործող Վրաստանի օրենսդրության պահանջները: ՆԳ նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին ցուցաբերել բարձր հանրային պատասխանատվություն և ենթարկվել գործող կանոնակարգերին», – հայտարարում են ՆԳՆ-ում:

Գերատեսչությունը մեկ անգամ եւս պարզաբանում է, որ շնչադիմակ կրելու կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և 20 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն: Մեկուսացման և կարանտինի կանոնների խախտումը հանգեցնում է վարչական պատասխանատվության և ֆիզիկական անձի համար 2000 լարի տուգանքի, իսկ իրավաբանական անձի համար 10 000 լարի տուգանքի՝ Վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն: Կրկնվող տուգանքը ենթադրում է քրեական պատասխանատվություն:

«Ներքին գործերի նախարարության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար օպերատիվ կերպով արձագանքում են խախտումների բոլոր դեպքերին», – նշում են ՆԳՆ-ում:
| Print |