Նորություններ
Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը. Փաշինյան
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կատարած մեծ աշխատանքի և այսօրվա եռակողմ հանդիպումը կազմակերպման համար։

Ես ուրախ եմ, որ եռակողմ հանդիպումից հետո ունենք որոշակի արդյունք ունենք և դա պակաս կարևոր չէ։ Այս մասին Մոսկվայում Վլադիրմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես վստահ եմ, որ եռակողմ հայտարարության մեր պայմանավորվածությունները տարածաշրջանում էականորեն կփոխեն տնտեսական վիճակը։ Բայց այդ գործընթացը կդժվարանա քանի դեռ չեն լուծվել հումանիտար հարցերը։ Հատկապես մեզ համար ամենազգայուն խնդիրը ռազմագերիների, անհետ կորածների, ինչպես նաև զոհվածների աճյունների վերադարձման հետ կապված հարցն է»,–
ասաց նա։

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրում կատարած մեծ աշխատանքի և այսօրվա եռակողմ հանդիպման կազմակերպման համար։

«Ռուսաստանը եղել է և մնում է Հայաստանի ռազմավարական գործընկերը»,
–ասաց նա։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում կայացել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունները։ Դրանք տևել են գրեթե 4 ժամ ու եզրափակվել են համատեղ ճեպազրույցով։ Երեք երկրները համատեղ նոր հայտարարություն են ընդունել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։
| Print |