Նորություններ
Վրաստանում մոտ ապագայում բնակչության պատվաստումը հնարավոր կլինի
Վրաստանում մոտ ապագայում բնակչության պատվաստումը հնարավոր կլինի «Փայզերի» պատվաստանյութով,- այս մասին Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ, նախարարը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ամերիկացի դիվանագետին, Վրաստանում համավարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Զրույցն ուղղված էր COVID 19 համավարակի դեմ պայքարին և պատվաստումներին:

«Կարևոր հանդիպում է տեղի ունեցել դեսպանի հետ: Մենք խոսեցինք համավարակի դեմ իրականացրած քայլերի, համավարակային իրավիճակի և փորձարկումների մասին: Հանդիպման հիմնական թեման պատվաստանյութն էր: Մենք ակտիվորեն համագործակցում ենք «Կովաքս» հարթակի հետ և որոշակի առաջընթաց ունենք այս հարցում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի պատվաստել բնակչությանը «Փայզեր» պատվաստանյութով», – հայտարարել է Էկատերինե Տիկարաձեն:

Իր հերթին ԱՄՆ-ի դեսպան Քելի Դեգնանը գնահատել է Վրաստանում COVID 19-ը զսպելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը:

Հանդիպմանը ներկա էր նաև բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի փոխնախարար Թամար Գաբունիան:
| Print |