Նորություններ
Ախալքալաքում տղամարդը մահացել է կորոնավիրուսից
Սամցխե-Ջավախքում կորոնավիրուսի ախտորոշմամբ մեկ պացիենտ է մահացել: 71-ամյա տղամարդը ապրում էր Ախալքալաքի մունիցիպալիտետում: 

Տարածաշրջանում կորոնավիրուսից մահացածների թիվն այժմ 44-է: 

Բացի սրանից, վերջին մեկ օրվա ընթացքում, գրանցվել է  12 նոր դեպք և ընդհանուր վարակվածների քանակը հասել է 4 294-ի:

Գրանցված նոր դեպքերն ըստ տարածաշրջանի - Ադիգենի` 0, Ախալցիխե` 4, Բորժոմի` 3, Ասպինձա` 4, Ախալքալաք` 1 և Նինոծմինդա` 0:

Ինքնամեկուսացման մեջ գտնվում է 387 անձ. Ախալցիխեում՝ 108, Բորժոմիում՝ 110, Ադիգենիում՝ 35, Ասպինձայում՝ 39, Ախալքալաքում՝ 14, Նինոծմինդայում՝ 1:

| Print |