Նորություններ
Ձյուն ու բուք Վրաստանում
Վրաստանի ողջ տարածքում առաջիկա օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Ըստ շրջակա միջավայրի պահպանության գործակալության` ջերմաստիճանի զգալի նվազում կնկատվի հունվարի 18-20-ը։

Օդերևութաբանները նաև զգուշացնում են ավտոճանապարհներին սառցակալումների մասին։

Հիշեցնենք` վատ տեսանելիության ու առատ տեղումների պատճառով սահմանակումներով է գործում վրաց-ռուսական սահման տանող ավտոմայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածը։
| Print |