Նորություններ
Կեղծ 100 լարի իրացնելու փաստով 4 մարդ է ձերբակալվել
Կազմակերպված խմբի կողմից մեծ քանակությամբ կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու փաստով 4 անձի են ձերբակալել:

Այս մասին «Ինտերպրեսնյուսին» հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունից:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալները Վրաստանի տարբեր շրջաններում գտնվող առեւտրային օբյեկտների եւ արագ վճարման ապարատների միջոցով ապօրինի նյութական շահույթ ստանալու նպատակով ընդհանուր առմամբ իրացրել են 11 300 լարի արժողությամբ 113 կեղծ թղթադրամ:

Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, ինչը որպես պատիժ ենթադրում է 10-ից 15 տարվա ազատազրկում:
| Print |