Նորություններ
Քնած ոստիկանին երեխաների մոտ սպանելու համար Թուրքիայի քաղաքացին դապարտվել է ցմահ ազատազրկման
Գորի քաղաքի շրջանային դատարանը (Շիդա Քարթլիի շրջան) ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի քաղաքացուն՝ վրացի ոստիկանի կանխամտածված սպանության համար, ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:
Սպանությունը կատարվել էր անցյալ տարվա հուլիսի 1-ին Գորի քաղաքում: Օտարերկրացին սպանել էր ոստիկանի, որի տանը վարձակալությամբ բնակվում էր:

Դատավարության ընթացքում ապացուցվել է, որ օտարերկրացին դանակով հարձակվել է քնած տանտիրոջ վրա և երեխաների ներկայությամբ առանձնակի դաժանությամբ մի քանի հարված հասցրել զոհին, ապա՝ փախել հանցագործության վայրից: Ոստիկանը վերքերից տեղում մահացել էր:

Ոստիկանությունը նույն օրը ձերբակալել էր մարդասպանին։

Nor.ge
| Print |