Նորություններ
Ընտանիքների ավելի քան 67%-ը սկսել է խնայել սննդի ծախսերը
Կորոնավիրուսային համավարակի արդյունքում եկամուտների նվազման պայմաններում Վրաստանում բնակվող ընտանիքների ավելի քան 67%-ը սկսել է խնայել սննդի ծախսերը,- այս մասին նշված է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության հետազոտության մեջ, որի նպատակը ընտանիքների և երեխաների բարօրության վրա կորոնավիրուսի ներգործության ուսումնասիրությունն է:

Ուսումնասիրությունը իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ: Հարցմանը, որն անցկացվել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, մասնակցել է 2,118 տնային տնտեսության ներկայացուցիչ:

Վիճակագրության ազգային ծառայությունն այսօր ներկայացրել է հետազոտության առաջին ալիքի արդյունքները:

Ըստ հետազոտության, բացի սննդի ծախսերը կրճատելուց (67,2%), տնային տնտեսությունները նաև դիմել են տնային տնտեսության այլ ծախսերի կրճատմանը (82,9%), խնայողությունների կիրառմանը (49,9%) և ընկերներից և ծանոթներից (45,5%) գումար վերցնելուն:

Բացի այդ, 2020 թվականի մարտից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում 53 ընտանիքների միջին ամսական եկամուտը նվազել է: Այնուամենայնիվ, այս տնային տնտեսությունների մեկ երրորդից ավելիի (39.5%) դեպքում եկամուտները կրճատվել են ավելի քան 50%-ով:

Ընտանիքների 31.8 տոկոսի դեպքում առնվազն մեկ անդամ կորցրել է աշխատանքը ժամանակավորապես կամ երկար ժամանակով՝ 2020 թվականի մարտից մինչև դեկտեմբեր:
| Print |