Նորություններ
Ինպիսի եղանակ կլինի մոտ օրերին
Միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, մինչև ապրիլի 3-ի առավոտյան Վրաստանում սպասվում է տեղումներով եղանակ: Որոշ վայրերում կփչի արևմուտքի քամի: Արևմտյան Վրաստանում օդի ջերմաստիճանը կլինի +10, +15, իսկ Արևելյան Վրաստանում՝ +13, +18 աստիճան:

Ապրիլի 4-ից 5-ը տաքանալու ֆոնին որոշ վայրերում կտեղա անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Իջվածքում սպասվում է +18, +23 աստիճան:

Թբիլիսիում սպասվում է տաք և առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ից 3-ը սպասվում է +15, +17, իսկ ապրիլի 4-ից 5-ը՝ +19, +21 աստիճան:
| Print |