Նորություններ
Այսօրվանից որոշ բաժանորդների համար գազի սակագինը կթանկանա
«Tbilisi Energy»-ի բաժանորդների համար գազի նոր սակագինը ուժի մեջ կմտնի այսօրվանից:

Վրաստանի էներգետիկայի և ջրամատակարարման կարգավորիչ ազգային հանձնաժողովի որոշման համաձայն, «Tbilisi Energy»-ի բաժանորդները ստիպված կլինեն վճարել 53,972 թեթրի` ներառյալ ԱԱՀ-ն՝ նախկին 46,138 թեթրիի փոխարեն:

Նոր սակագինը կգործարկվի այսօրվանից՝ հունիսի 1-ից, և կգործի մինչ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
| Print |