Նորություններ
«Նինոծմինդայի մանկատանը խնամակալը այնքան է ծեծել երեխային, որ նա մահացել է»
Աթոռի փայտ, քանոն, ծայրահեղ նվաստացում, բռնարարքներ և անմարդկային վերաբերմունք երեխաների նկատմամբ – Նինոծմինդայի մանկատան նախկին խնամյալի ամենադաժան հարցազրույցը:

19-ամյա մի տղա այսօր առաջին անգամ պատմում է, թե ինչ էր կատարվում փակ մանկատանը և ինչպես էին խնամողները վերաբերվում այնտեղի երեխաներին:

15 տարեկան հասակում դաժան պայմանների պատճառով գիշերօթիկ դպրոցից փախած մի երիտասարդ հիշում է, թե ինչպես էին դաստիարակները պատժում երեխաներին գիշերօթիկ դպրոցի պայմաններից բողոքելու համար:

Երիտասարդը պատմում է, որ մոտ տաս տարի առաջ խնամակալը ծեծել է 7 տարեկան մի երեխայի, որի արդյունքում երեխան մահացել է: Նրա դին ծածկել են ինչ որ բանով ու տարել են։

Նրա խոսքով ՝ փաստը թաքցրել է մանկատան ղեկավարությունը: Նա հիշում է, որ դեպքից հետո մահացած երեխային տարել են այնպես, որ ոստիկանությունը տեղյակ չլինի:

«Եղել են դեպքեր, երբ դաստիարակները սկսել են խոսել այն մասին, որ սրբազան Սպիրիդոնը դատապարտվել է՝ 14-ամյա երեխայի բռնաբարության համար, և այդ փաստաթղթերը ոչնչացվել են պատրիարքարանի կողմից», – ասել է մանկատան նախկին խնամյալ երեխան: Մանրամասները այստեղ.
| Print |