Նորություններ
Սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կկրկնապատկվի
Հուլիսի մեկից, Վրաստանում սոցիալապես անապահով երեխաները ամսական կստանան 100 լարի։

Իրակլի Ղարիբաշվիլիի նախաձեռնությամբ, սոցիալապես անապահով երեխաների օգնությունը կրկնապատկվում է: Գումարային աջակցությունը այժմյան 50 լարիի փոխարեն դառնում է 100 լարի: այս մասին վարչապետը հայտարարել է Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տարածած իր շնորհավորական ուղերձում:

Բացի այդ, 100 000 միավորի փոխարեն, 120 000 միավորից պակաս ունեցող ընտանիքներում ապրող երեխաները ևս կստանան 100 լարի օգնություն: Այս որոշումը կվերաբերի ավելի քան 215 հազար երեխայի:

«Ցավոք, դեռ հեռու ենք ցանկալի իրավիճակից: Երեխաների շրջանում աղքատությունը դեռևս մնում է մարտահրավեր: Խնդիրը հատկապես հուզող է համաճարակային պայմաններում: Աղքատությունը նվազեցնելու համար մենք նպատակ ունենք կտրուկ բարելավել սոցիալական քաղաքականությունը: Այս ծրագիրն իրականացնելու համար բյուջետից կհատկացվի 145 միլիոն լարի»,- հայտարարում է Իրակլի Ղարիբաշվիլին:
| Print |