Նորություններ
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են
Թուրքիայում՝ Դերսիմի ևս երկու շրջանում անտառային հրդեհների նոր օջախներ են բռնկվել։ Իսկ Բինգյոլի Յայլադերե շրջանում բռնկված հրդեհը դեռևս չի հաջողվել մարել։ Այդ մասին գրում է Ermenihaber.am-ը։

Դերսիմի Հոզաթ շրջանում 13 օր շարունակվող հրդեհը մարելու համար գործի են դրվել ուղղաթիռներ, ինչից հետո հրդեհը մասնակիորեն վերահսկողության տակ է առնվել։ Բայց միաժամանակ նոր օջախներ են բռնկվել Օվաջըքում։ Երեկոյան ժամերին հրդեհաշիջման աշխատանքները հարկադրաբար դադարեցվել են, իսկ քամին էլ ավելի է բորբոքել հրդեհը։

Բինգյոլի Յայլադերե շրջանի Չըքան և Սարըթոսուն գյուղերի մերձակայքում բռնկված անտառային հրդեհները նաև քամու ազդեցությամբ արագությամբ տարածվելով հասել են բնակավայրեր՝ վնասելով նաև էլեկտրական լարերը։ Բինգյոլի ՏԻՄ մարմինների տեղեկացմամբ՝ առայժմ հաջողվել է վերահսկողության տակ առնել միայն Չըքան գյուղում բռնկված հրդեհը։
| Print |