Նորություններ
Կորոնավիրուսի նոր ալիքը վտանգավոր կլինի 60 -ն անց մարդկանց համար
«Կորոնավիրուսի հաջորդ ալիքը խիստ վտանգավոր կլինի թոշակառուների համար, եթե մենք չպատվաստենք նրանց», –լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար՝ Թամար Գաբունիան:

Նրա խոսքով, հոսպիտալացման և մահացության դեպքերի մեծ մասը տեղի է ունենում հենց 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ, և միևնույն ժամանակ, այս տարիքային կատեգորիայի մեջ է, որ պատվաստումների մակարդակը մնում է ամենացածրը: Գաբունիան զգուշացրել է` չպատվաստվելու դեպքում նշված տարիքային խմբի համար վարակի նոր ալիքը ծայրահեղ վտանգավոր է լինելու:

Ըստ նրա, Առողջապահության նախարարության պլանավորած ծրագրերն այս փուլում ավելի շատ ուղղված կլինեն 60 տարեկանից բարձր մարդկանց:
| Print |