Նորություններ
Սողանքային հողի զանգվածը փակել է մուտքը մի քանի գյուղեր
Հորդառատ անձրեւների հետեւանքով կրկին սողանքային գործընթացներ են ակտիվացել Աջարիայի տարբեր քաղաքապետարաններում: Քոբուլեթիում, Խելվաչաուրիում և Խուլոյում սողանքային հողի զանգվածը փակել է մուտքը մի քանի գյուղեր:

Ըստ Աջարիայի ավտոճանապարհային վարչության, առավոտից ճանապարհները մաքրվում են:

Գերատեսչության տվյալներով, մինչեւ օրվա վերջ հիմնական ուղղություններով մաքրման աշխատանքները կավարտվեն և երթեւեկությունը լիովին կվերականգնվի:

Կախեթիում կարկուտը վնասել է Թելավիի և Ղվարելիի մունիցիպալիտետների բնակչությանը: Կարկուտը ավերեց տնամերձ հողամասերը, խաղողի այգիները:

«Նախորդ արհավիրքներից գոյատևելուց հետո բնակչության մեծ մասը ժամանակին հավաքեց խաղողի այգին, սակայն, ցավոք, բացառություններ եղան: Ոմանք դեռ խաղող չեն հավաքել, իսկ բերքն ամբողջությամբ ոչնչացվել է: Վնասված են նաև մի քանի բնակելի տների տանիքներ: Մթության մեջ այն տեսանելի չէ, և վնասի աստիճանի մասին մանրամասն տեղեկատվություն կունենանք վաղը առավոտվանից», – ասել է Ղվարելիի քաղաքապետ Ռոստոմ Սեսիաշվիլին

Սիղնաղիի քաղաքապետարանի Էրիսիմեդի գյուղում վարարած գետը խախտել է գետի հունը՝ հեղեղելով մոտ քսան տան նկուղներ, ինչպես նաեւ տնամերձ հողամասեր: Բացի այդ, ողողված են Գյուղի մշակույթի տունը, ամբուլատորիան և մանկապարտեզը:

«Տան բակն ու նկուղը լի են ջրով: Նկուղում ցորեն ու շինանյութ էի պահում, ջուրն ամեն ինչ փչացրել է: Ես չեմ կարող տնից դուրս գալ, բակը լի է ջրով, այժմ փրկարարները եկել են մեզ օգնելու», – ասել է գյուղացիներից Փատի Խոզրևանիձեն:

Տեղական իշխանության, փրկարար ծառայության և սահմանապահ ոստիկանության ներկայացուցիչները առավոտից գտնվում են Էրիսիմեդիում՝ օգնելով բնակչությանը ջրի պոմպային աշխատանքներում: Տեղում սարքավորումները մոբիլիզացված են, համապատասխան աշխատանքներ են ընթանում:

Աբաշայի մունիցիպալիտետի Օնտոֆո գյուղում հորդառատ անձրեւների հետևանքով հեղեղված Նողելա գետը դուրս է եկել ափերից և խնդիրներ առաջացնել մոտ 25 ընտանիքի համար:

Գետի վարարման հետևանքով հեղեղված են տների առաջին հակերը, ,բակերը,հողերը , կենտրոնական ճանապարհը: Մի քանի ընտանիքներում ոչնչացվել է տեխնիկան:

Գյուղում էին Աբաշայի քաղաքապետարանի, Փրկարար ծառայության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Աբաշայի քաղաքապետարանից ասում են, որ բնակչությանը այլևս վտանգ չի սպառնում: Նրանց խոսքով ՝ հատուկ հանձնաժողովը կուսումնասիրի վնասները և բոլոր տուժածներին օգնություն կտրվի։

Բաթումիում տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով այսօր հեղեղվել է եւս մի քանի փողոց: Դիմիտրի Թավդադեբուլիի փողոցում ջուրը մտել է մոտ 10 տուն:

Տեղացիները խոսում են ջրահեռացման համակարգի անսարքության մասին: Տեղում են փրկարարական ջոկատները, ընթանում են ջրի պոմպային աշխատանքներ:
| Print |