Նորություններ
Հոկտեմբերի 5-ը ուսուցիչների միջազգային օրն է

 

Հոկտեմբերի 5-ին աշխարհի 100-ից ավելի երկրում նշում են Ուսուցչի միջազգային տոնը` որպես ուսուցչի և ողջ կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական օր։

1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ–ի կողմից հոկտեմբերի 5-ը հայտարարվեց որպես ուսուցչի օր։ 1966թ. հենց այդ օրն է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցը», ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին շնորհավորում է Վրաստանի բոլոր մանկավարժներին ուսուցչի միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի՛ ուսուցիչներ, ձեզանից յուրաքանչյուրի դերը երկրում անգնահատելի է: Երկրի ապագան կախված է ձեր կիսած գիտելիքներից: Մաղթում եմ ձեզ հաջողություններ այս ամենակարևոր, ամենադժվար և պատվաբեր մասնագիտության մեջ: Մաղթում եմ, որ դուք շատ ավելի արժանի սերունդներ դաստիարակեք, որոնց ծառայում եք անշահախնդիր և անձնուրաց:

Մենք ունենք ընդհանուր շահ. Որակյալ կրթությունը մեր գերակայությունն է: Այդ պատճառով ես ցանկանում եմ միասին հոգ տանել մեր երիտասարդության մասին: Ես հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան արդյունքներ, որոնք կօգնեն նրանց ընտրել հաջող ճանապարհը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ ուսուցչի միջազգային օրվա առթիվ, շնորհակալություն ձեր առօրյա կյանքում կատարած մեծ աշխատանքի համար և խոնարհվում եմ ձեզանից յուրաքանչյուրի առջև»,
- հայտարարել է Միխեիլ Չխենկելին:

 

| Print |