Նորություններ
Վրաստանում կարող է արգելվել հին մեքենաների ներմուծումը
Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության մթնոլորտային օդի ստորաբաժանման ղեկավար Նոե Մեգրելիշվիլիի խոսքով՝ երկրում կարող է արգելվել հին մեքենաների ներկրումը։

Ինչպես նշում է նա, խոսքը Եվրո 5-ից ցածր չափանիշներով մեքենաների ներմուծման սահմանափակման մասին է, ինչն իր հերթին կանդրադառնա մինչև 2013 թվականը արտադրված մեքենաների վրա։

Նրա պարզաբանմամբ՝ նշված նախաձեռնության իրականացումը զգալիորեն կնպաստի մթնոլորտային օդում վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը։

Նոե Մեգրելիշվիլիի խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն սկսվել են, և հարկադիր մեխանիզմի մշակումից հետո համապատասխան օրենսդրական փոփոխությունները կներկայացվեն խորհրդարան։

Օրենսդրական փոփոխությունների իրականացումից հետո կսահմանափակվի «Եվրո 5» ստանդարտից ցածր մեքենաների ներկրումը։
| Print |