Նինոծմինդայում երեք բնակչի մոտ 6000 տուկ խոտն այրվել է (Տեսանյութ)
Նինոծմինդայում, Խոջաբեկ թաղամասում մոտ 6000 տուկ խոտ է այրվել: Հրդեհը նկատել են ժամը 03:00-ի սահմաններում: Տեղացիները մտածում են, որ կրակն առաջացրել են միտումնավոր:
Տուժած երեք անձինք են Սուրիկ Մոսոյանը, Լևի նռանյանը և Մարտին Գորոյանը:
Տեղում մոբիլիզացված էին հրշեջ-փրկարարական գործակալության անձնակազմը, սակայն խոտն արդեն վառվել էր:
«Հարևանները արթնացրեցին, դուրս գնացինք, տեսանք, որ վառվում էր: Խոտը շտեմարանին շատ մոտ էր: Կանչեցինք հրշեջ-փրկարարներին, բայց արդեն ուշ էր»,- ասում է Nor.ge-ի մոտ ասում է Սուրիկ Մոսոյանը:
Ինչ վերաբերվում է Լեվի Նռանյանի կորուստին, նա կասկածում է, որ կրակն առաջացրել են միտումնավոր, քանի որ նրա տուկերը հեռու էին տեղադրված: Ըստ նրա, կրակը երեք վայրում էլ առաջացել է գրեթե նույն ժամին: