Նորություններ
Նինոծմինդայի շրջանի ամառային արոտավայրում անասունները վարակվել են խշխշուկ հիվանդությամբ
Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղի ամառային արոտավայրում խշխշուկ հիվանդությամբ վարակվել են խոշոր եղջերավոր անասունները: Արոտավայրը գտնվում է Սաղամո լճի մոտակայքում, գյուղից 15 կմ հեռավորության վրա:

Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանը մեզ հետ զրույցում նշեց. «Հեշտիայի ամառային արոտավայրում 2 – 3 տարեկան խոշոր եղջերավոր անասունների մոտ ի հայտ է եկել խշխշուկ հիվանդությունը: Այս պահի դրությամբ դիմել ենք մասնավոր անասնաբույժներին, ինչպես նաեւ բնակիչները անհատական կատարում են պատվասումը եւ հուսով եմ, որ մի քանի ժամվա ընթացքում բոլոր անասունները կպատվաստվեն: Բնակիչներին կոչ եմ անում, որ ամեն տարի իրենց անասուններին պատվաստեն, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնեն»:

Մենք փորձեցինք պարզել, արդյոք Նինոծմինդայում պետական ծրագրով խշխշուկ հիվանդության դիմաց պատվաստում անցկացվել է, թե ոչ: Այդ հարցի շուրջ հեռախոսազրույց ունեցանք Վրաստանի Սննդամթերքի ազգային գործակալության Սամցխե – Ջավախեթիի, Նինոծմինդայի գլխավոր անասնաբույժ Մարտիրոս Մարկոսյանի հետ, ով նշեց. «Մեր կողմից ոչ մի միջոցառում չի ձեռնարկվում, պետությունը այդ ուղղությամբ չի ապահովում: Պատվաստումներ իրականացվում է դաբաղի, սիբիրախտի, մաշկաբորբի, բրուցելոզի եւ այլ հիվանդույթուների դիմաց, իսկ ստույգ խշխշուկի դիմաց ոչ մի ծրագիր մենք չունենք»:Nor.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.