SSSS


Նորություններ
Միակուսակցական խորհրդարան, կամ արտահերթ ընտրություններ. ի՞նչ իրավիճակ է հետընտրական Վրաստանում
Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: Այսօր բոլոր կուսակցությունները պաշտոնական հայտարարությամբ հանդես եկան, որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան:

Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական» կուսակցությունները:

Այս շարքին է միացել նաև ընդդիմության հետ չհամագործակցող «Հայրենասերների դաշինք» կուսակցությունը: Հետևաբար, այս տվյալներով Վրաստանի խորհրդարանը դառնում է միակուսակցական և այնտեղ կլինեն միայն «Վրացական երազանքի» անդամները:

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալներով՝ բոլոր ընտրատեղամասերի հաշվարկից հետո կուսակցությունների ստացած ձայներն ունեն հետևյալ պատկերը.

«Վրացական երազանք» — 926 959 ձայն (48,15%),
«Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է» — 522 563 ձայն (27,14 %),
«Եվրոպական Վրաստան» — 72 752 ձայն (3,78%),
«Հայրենասերների դաշինք» — 60 493 ձայն (3,14 %),
«Լելո» — 60 691 ձայն (3,15 %)
«Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի» — 60 592 ձայն (3,15 %),
«Գիրչի» — 55 600 ձայն (2.89 %),
«Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ»- 25 534 ձայն (1.33 %),
«Շալվա Նաթելաշվիլի-Լեյբորիստական կուսակցություն» -19 281 ձայն (1 %)։

Ընդդիմության ներկայացուցիչների խոսքերով՝ սկսում են մշտական բողոքի ակցիաներ, և նոյեմբերի 8-ին տեղի կունենա մեծամասշտաբ բողոքի ակցիա: Պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են ու նոր ընտրական հանձնաժողովի ձևավորումը: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.