SSSS


Նորություններ
Կորոնավիրուսի հետ կապված 3 սահմանափակում, որ ուժի մեջ կմտնի այսօր
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ևս մի քանի կանոնակարգ է ուժի մեջ մտնում այսօրվանից: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությանը կից գործող համակարգող խումբը:
  • Դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում
Վրաստանում նոր կորոնավիրուսի հետ կապված նոր կարգավորումների համաձայն՝ դիմակ կրելը պարտադիր դարձավ նաև բաց տարածքներում: Այս մասին կորոնավիրուսի տարածման կանխարգելման հարցերով համակարգող խմբի նիստից հետո հայտարարել է փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Նրա խոսքով՝ բաց տարածքներում դիմակ չկրելը կտուգանվի 20 լարիով:
  • Ռեստորանները 22:00-ից հետո կփակվեն երկրի ողջ տարածքում
Վրաստանի ողջ տարածքում արգելվեց ռեստորանների ու ժամանցային օբյեկտների գործունեությունը ժամը 22․00-ից հետո: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 16-ից, մայրաքաղաք Թբիլիսիում և Իմերեթիի շրջանում սահմանափակվել էր ռեստորանների և բոլոր ժամանցի վայրերի աշխատանքը ժամը 22:00-ից: Դրանից օրեր անց արգելքն ուժի մեջ մտավ նաև Մցխեթայում:
  • Դպրոցներն անցան հեռավար ռեժիմի
Վրաստանի կառավարության որոշմամբ՝ դպրոցներում ուսումնական գործընթացը կշարունակվի հեռավար ռեժիմով: Կորոնավիրուսի հետ կապված կարգավորումների շարքում տեղ են գտել Թբիլիսիի, Քութաիսիի, Ռուսթավիի, Զուգդիդիի, Զեստաֆոնիի, Գորիի, Փոթիի, Մառնեուլիի, Գարդաբանիի ուսումնական հաստատությունները: Ալիք Մեդիա
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.