SSSS


Նորություններ
Նախընտրական միջադեպ Սամսարում. Ռստակյանին գրավի դիմաց ազատ են արձակել
Հայկ Ռստակյանը, ով մեղադրվում է Ախալքալաքից և Նինոծմինդայից խորհրդարանի պատգամավոր՝ Սամվել Մանուկյանի գույքը վնասելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, գրավի դիմաց ազատ է արձակվել:

Մեծ Սամսար գյուղում Սամվել Մանուկյանի և Հայկ Ռստակյանի միջև տեղի ունեցած միջադեպից երեք օր անց` հոկտեմբերի 28-ին, վերջինս բերման էր ենթարկվել: Միջադեպը տեղի էր ունեցել Մեծ Սամսար գյուղում, 2020 թ. հոկտեմբերի 25-ի երեկոյան։ Սամվել Մանուկյանը Հայկ Ռստակյանին մեղադրում էր, որ վերջինս հարվածել էր նրան և քիթը կոտրել, նաև քարով վնասել էր իր մեքենան: Հայկ Ռստակյանը Jnews- ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը չի ծեծել Մանուկյանին, այլ հակառակը, որդու աչքի առաջ իրեն են ծեծի ենթարկել:

Այս փաստի առթիվ հետաքննություն էր սկսվել Վրաստանի ՔՕ 126-րդ և 187-րդ հոդվածներով, ինչը ենթադրում է «բռնություն» և «գույքի վնասում կամ ոչնչացում»: Սույն գործով հոկտեմբերի 28-ին Հայկ Ռստակյանը ձերբակալվել էր:

«Սկզբում ինձ տարան ոստիկանություն, նրանք ուզում էին ինձ հարցաքննել, ես ասացի, որ առանց փաստաբանի չեմ խոսի: Հիմա ես արդեն փաստաբան ունեմ, բայց դրանից հետո ինձ դեռևս չեն հարցաքննել: Ուզում էին, բայց փաստաբանս զբաղված էր, ես չգիտեմ էլ, թե ինչի մեջ են ինձ մեղադրում, գուցե նրանք ասել են, բայց ես չեմ հիշում: Ես հիշողության խնդիր ունեմ, ես ամեն բան չեմ հիշում​​, ինչ կատարվում է ինձ հետ: 48 ժամ անց ինձ մեկուկես օրով նախ տարան Ախալցիխե, ապա Թբիլիսի, ես այնտեղ մնացի 4 օր։ Երբ ընտանիքս գրավը վճարեց, ինձ ազատ արձակեցին », – ասում է Հայկ Ռստակյանը:

Հայկ Ռստակյանի համար որպես գրավ վճարել են 3000 լարի: Ռստակյանի խոսքով, նա իրեն լավ չի զգում ու պառկած է անկողնում:

Այս գործով դատավարությունը նշանակված է դեկտեմբերի 22-ին:
Jnews.ge
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.