SSSS


Նորություններ
Նոյեմբերի 8-ի ընդդիմության բողոքի ակցիան. ի՞նչ եղավ և ի՞նչ է սպասվում
Վրաստանի ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ակցիան ուշ գիշերին ավարտվեց Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գլխավոր գրասենյակի դիմաց, որտեղ մի քանի անգամ հատուկ միջոցներ կիրառվեցին ցուցարարների դեմ:

ԿԸՀ-ի շենքի դիմաց ժամեր շարունակ կուտակված էին մեծ թվով հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենաներ: Մի քանի անգամ իրավիճակի սրման պատճառով իրավապահները ջրցան մեքենա կիրառելով ցրեցին ցույցը:

Ուշ գիշերին «Ազգային շարժման» առաջնորդներից Նիկա Մելիան և «Քաղաքացիներ» կուսակցության առաջնորդ Ալեկո Էլիսաշվիլին ցուցարարներին կոչ արեցին հեռանալ ԿԸՀ-ի տարածքից և պատրաստվել այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 18:00-ին նորից հավաքվելու Ռուսթավելիի պողոտայում:

Իրավապահների և ցուցարարների միջև բախումների հետևանքով մի քանի անձ է վիրավորվել: Վիրավորների մեջ մեծամասամբ լրագրողներ և օպերատորներ են:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Վրաստանի ընդդիմադիր 7 կուսակցություն մեծամասշտաբ բողոքի ակցիա անցկացրեց Թբիլիսիում գտնվող խորհրդարանի շենքի դիմաց:

Ընդդիմության պահանջներն են.
  • Նոր, արդար և ազատ խորհրդարանական ընտրությունների անցկացում,
  • ԿԸՀ-ի նախագահի հրաժարական և նոր ընտրական հանձնաժողովի ձևավորում,
  • Բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակում:
Պահանջները կատարելու և անձամբ Իվանիշվիլիի հետ հանդիպելու համար ընդդիմությունը իշխանությանը մինչև ժամը 20:00-ն ժամանակ էր տվել, սակայն էական արձագանք չստանալով, որոշում կայացվեց տեղափոխվել ԿԸՀ-ի կենտրոնական գրասենյակ և արգելափակել շենքը:

Հոկտեմբերի 31-ին Վրաստանում կայացան խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում պետք է ձևավորվի 10-րդ գոմարման խորհրդարանը: 1 տոկոսանոց շեմը հաղթահարած 9 կուսակցություններից 8-ը հրաժարվել են իրենց մանդատներից ու չեն ճանաչում ընտրության արդյունքները: Նրանք ընտրությունների հաջորդ օրվանից սկսած մշտական բողոքի ցույցեր են անցկացնում:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.