Նպատակային աջակցության նոր փուլ ենք սկսում. Վրաստանի վարչապետ
Նոր տարում սկսում ենք նպատակային աջակցության նոր ալիք, մեր քաղաքացիների սոցիալական աջակցության նոր փուլ` ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Գախարիան կարևորել է քաղաքացիների` հնարավորինս արագ ու ժամանակին օգնություն ստանալը։
«6 ամսվա կտրվածքով կշարունակվի 200 լարիների տրամադրումը։ Խոսքը նոր սահմանափակումների պատճառով աշխատանքից զրկված անձանց մասին է. գրանցումը մեկնարկել է։ 6 ամսվա ընթացքում 100 լարի կստանան 0-100 հազար անապահովության միավոր ունեցող ընտանիքներն ու մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները, հատուկ կարողություններով անչափահասները։ Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ համապատասխան ստորաբաժանումները պատրաստ են աշխատանքին, բոլոր կետերով գրանցումը սկսված է, ուշացումներ չեն լինելու։