Մանրամասներ Ախալքալաքի ինքնասպանությունից. Պատմում է Հենզել Մկոյանը
Կինը, ով հունվարի 27-ին, ժամը 10:00-ի սահմաններում նետվել էր հետիոտնային կամրջից, Ախալքալաք քաղաքի 50-ամյա բնակիչ Ա.Խ.-ն է: Միջին հասակի կինը Խորհրդարանի նախկին պատգամավորի՝ Հենզել Մկոյանի եղբոր կինն է: Այս մասին տեղեկությունն «9-րդ ալիքի» մոտ հաստատում է անձամբ Հենզել Մկոյանը: Ըստ նրա, ինքնասպանության պատճառը պետության կողմից նրանց ընտանիքի հանդեպ գործադրվող ճնշումն է:
«Այս տարի մեր ընտանիքին շատ տանջեցին: Այս կնոջը հասցրեցին ինքնասպանության: Դեռ, անցած տարի, հոկտեմբերի 4-ին նրա ամուսնու հանդեպ ֆիզիկական բռնություն գործադրեցին: Մեկ տարի առաջ, դատախազությունում դեպքի առնչումով գործ չի հարուցվել: 2020 թվականին ձերբակալեցին նրա որդուն: Իրավունք չէին տալիս սեփական որդու հետ խոսելու: Կինը գալիս էր, լացում, խնդրում էր, որ որդու հետ զրուցելու իրավունք տային: Եղբորս մեքենան պայթեցրին, լսողության հետ խնդիրներ ունեցավ, բիզնեսը փակեցին: Այս ամենից հետո նրա սիրտը չդիմացավ և գործեց ինքնասպանություն»,- «9-րդ ալիքի» մոտ ասում է Հենզել Մկոյանը:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, ինչը ենթադրում է ինքնասպանության հասցնել: