Բողոքի երթ վարչապետ Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով
Քաղաքացիական ակտիվիստներն ու ընդդիմության ներկայացուցիչներն այս պահին Թբիլիսիի կենտրոնում գտնվող Ռուսթավելի պողոտայում Վրաստանի խորհրդարանի շենքից բողոքի երթ են սկսել դեպի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի նստավայր:
Ցուցարարները պահանջում են Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը։
«Մեր հիմնական պահանջը նախկինի պես մնում է արտահերթ ընտրությունների անցկացումը, բայց մենք պահանջում ենք նաև երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի անհապաղ հրաժարականը, որը այս սարսափի հեղինակներից մեկն է»,-ասում է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի համար առիթ է հանդիսացել ընդդիմադիր «Պիրվելի» հեռուստաալիքի եթերում հնչած ձայնագրություն ՝ իբր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, «Վրացական երազանք» կառավարող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերայի և պետական պահպանության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեի մասնակցությամբ: Ձայնագրություններում, հեռուստաընկերության տվյալներով, խոսվում է Իվանիշվիլիի սոցիալական ցանցերի էջերում անցանկալի մեկնաբանություններ գրողների հետ հաշվեհարդարի մասին:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիան հրաժարական էր ներկայացրել 2021–ի փետրվարի 18-ին՝ իր թիմի հետ տարաձայնությունների պատճառով։ Մի քանի օր անց Վրաստանի վարչապետ էր նշանակվել Իրակլի Ղարիբաշվիլին։