Նորություններ
Վրաստանում պահանջում են մեղմացնել սահմանափակումները
Վրաստանի գործարարները վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպում են պահանջում ու նրան առաջարկում հակաճգնաժամային ծրագրի իրենց տարբերակը: Տեղեկությունն այս մասին տարածում է Ալիք Մեդիան:

Վրաստանի բիզնես ասոցիացիաները պետությունից պահանջել են Քովիդ 19-ի հետ կապված սահմանափակումների մեղմացում: Նրանց գլխավոր պահանջը «պարետային ժամը» չեղարկելն է նաև ռեստորաններին թույլատրել հանգստյան օրերին ևս աշխատել: Սա պետք է` զբոսաշրջային սեզոնին պատրաստվելու համար: Պահանջ կա նաև պատվաստման գործընթացն արագացնելու, միջին ու մանր բիզնեսի հարկային բեռը թեթևացնելու:

Գործարարների հակաճգնաժամային պլանի առաջին կետը պարետային ժամը հանելն է: Սա բացատրում են նրանով, որ երկրում աշխատանքն այսպիսով ավարտվում է 4-5 ժամ շուտ, ինչի հետևանքով տնտեսությանը հասցված ամենօրյա վնասը կազմում է մի քանի միլիոն: Շուտով զբոսաշրջիկներ ընդունելու ժամանակն է, դրան պետք է պատրաստվել: Ըստ գործարարների` հյուրանոցային սեկտորն ավիրված է: Պետք է համագործակցել, կառավարության հետ, քննարկել` ինչ են առաջարկելու զբոսաշրջիկներին, ինչպես են կազմվելու զբոսաշրջային փաթեթները: Հանգստյան օրերին ռեստորանների չաշխատելու որոշումը բերում է բացարձակ չվերահսկվող ստվերային միջոցառումների: Իսկ զբոսաշրջիկները սոված են մնում:

Ըստ ծրագրի հեղինակների` պատվաստման գործընթացն արագացնելու համար դրական արշավ է պետք: Բիզնես ոլորտին չի գոհացնում ո’չ պատվաստման պրոցեսը, ո’չ դրա հետ կապված տեղեկատվական արշավները: Ըստ ծրագրի հեղինակների` փոքր ու միջին բիզնեսն ամենաշատն է տուժել, ու պետք է լինեն պետության հոգածության ներքո: Խոսքը որոշ ուղղություններում սուբսիդավորման մասին է, հարկային պարտավորություններից ազատում կամ գոնե թեթևացում:

Գործարարները պահանջում են նաև դադարեցնել երկրում բացասական տեղեկատվական հոսքերը: Ըստ նրանց` լրատվամիջոցները զբաղված են միայն բացասականը ներկայացնելով. համաճարակային վատ իրավիճակ, տնտեսական անկում, քաղաքական ճգնաժամ, լարիի արժեզրկում, սպանություն և այլն:

Կառավարությունից ի պատասխան ասել են, որ ունեն պատրաստ փաստաթուղթ` զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչների համար, որ իրենք գնահատում են երկրի տնտեսության վրա այս ոլորտի դրական ազդեցությունը, ուզում են շատ զբոսաշրջիկներ տեսնել, սակայն կոնկրետ պահանջները բավարարելու դեպքում միայն: Ըստ առողջապահության նախարարության` փաստաթուղթը կազմվել է միջազգային պահանջներով, որոնք ապահովում են զբոսաշրջիկի անվտանգությունը: Գործարարների` մնացած պահանջների մասով անդրադարձ չկա:

Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով` 2021-ի առաջին կիսամյակում միջազգային ճանապարհորդների 134.700 այց է կատարվել, սա 2019-ի համեմատ 89,7% -ով քիչ է:

Հիշեցնենք` մարտին բացվեց երկրի օդային սահմանը, ընդլայնվեց այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները Վրաստան մուտքի իրավունք ունեն` առանց պարտադիր կարանտինի:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.