Նորություններ
Երկու տարվա ընթացքում հազարավոր հայաստանցիներ են վտարվել ՌԴ–ից
2019թ–ին Ռուսաստանից դատարանի որոշմամբ վտարվել է Հայաստանի 1612 քաղաքացի, Իսկ 2020թ-ին վտարման հայցերից թիվը եղել է արդեն 1281–ը։

Ի դեպ, նշենք, որ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի կարգի մասին» ՌԴ օրենքի 27-րդ հոդվածի համաձայն`երեք տարվա ընթացքում երկու վարչական իրավախախտում թույլ տված օտարերկրյա քաղաքացիների մուտքը ՌԴ կարող է արգելվել 5 տարով: Իսկ «Վարչական իրավախախտումների մասին ՌԴ օրենսգրքի» 18.8 հոդվածի համաձայն այդ անձինք տուգանվում են և ենթարկվում վարչական վտարման:

Վերջին երեք տարիների այս ցավալի վիճակագրության առաջատարը Գերմանիան է, որտեղից 2017թ.-ին վտարվել է 1022 ՀՀ քաղաքացի, 2018թ-ին՝ 1385, 2019թ-ին` 1182։

Ընդհանուր առմամբ, 2012-2018թթ-ի ընթացքում ԵՄ երկրներից և Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանը ստացել է իր քաղաքացիներին հետ ընդունելու վերաբերյալ 4889 հայց, այն դեպքում, երբ մեկ հայցով կարող է ներկայացվել մի քանի անձի հետընդունման պահանջ, օրինակ` մեկ ընտանիքի։

Պաշտոնական այս տվյալները ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` կառավարության վաղվա նիստում որոշ փոփոխություններ առաջարկելով Հայաստան վերադարձողների համար նախատեսված պետական աջակցության ծրագրերում։

Ծրագրի շահառու կարող են դառնալ առնվազն մեկ տարի արտերկրում բնակվելուց հետո ՀՀ վերադարձած այն քաղաքացիները, ովքեր ՀՀ–ում չունեն սեփական բնակարան։ Ծրագրի շրջանակներում շահառուներն ապահովվում են նյութական աջակցությամբ, զբաղվածությամբ ու անհրաժեշտության դեպքում` բնակարանով։

2020թ-ի ընթացքում պետական այս աջակցությունից օգտվել է 22 վերադարձած` Շվեդիայից, Ֆրանսիայից, ՌԴ-ից, Ավստրիայից, Գերմանիայից ու Թուրքիայից։ Բայց դիմողների թիվը 38–ն է եղել։

Նշենք, որ ՀՀ քաղաքացիների վտարումն ու արտահանձնումը Հայաստան իրականացվում է Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ 2014թ–ին կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում։ Դրա համաձայն` կողմերը պարզում են վտարման ենթակա անձանց ինքնությունը, և քաղաքացիության առկայության հաստատման դեպքում պարտավորվում հետ ընդունել իրենց քաղաքացիներին։
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.