Նորություններ
Ադրբեջանցիների և վրացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Դմանիսիում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանգստությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական ​​էթնիկական առճակատման,- այս մասին նշված է Վրաստանի ներքին գործերի նախարարության կողմից տարածած հայտարարության մեջ:

«Ներքին գործերի նախարարությունը, որպես կարգուկանոնի պահպանման պատասխանատու գերատեսչություն, կոչ է անում Դմանիսիում հավաքված քաղաքացիներին պաշտպանել օրենքի պահանջներն ու պահպանել հանդարտությունը: Ոստիկանությունը կգործի իրեն տրված մանդատի շրջանակներում և կարձագանքի ցանկացած օրենքի խախտմանը:

Ներքին գործերի նախարարության կողմից իրականացված քննչական միջոցառումների արդյունքում այս փուլում պարզվել է, որ ընթացիկ տարվա մայիսի 16-ին, Դմանիսիում, տեղացիները միմյանց բախվել են կենցաղային հողի վրա, ինչը վերածվել է խմբային բռնության: Ոստիկանությունը նույնականացրել է առերեսման մեջ ներգրավված անձանց, հետաքննության շրջանակներում կատարվում են բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները:

Դմանիսիում առճակատման կրկնությունը կանխելու և իրադարձությունների արհեստական ​​սրացումից խուսափելու նպատակով, ներքին գործերի նախարարության աշխատակիցները կենտրոնացված են տեղում և պահպանում են հասարակական կարգը:

Ներքին գործերի նախարարությունը մեկ անգամ ևս կոչ է անում հակառակորդ կողմերին, հնազանդվել ոստիկանության օրինական պահանջներին և պահպանել հանդարտությունը, որպեսզի կենցաղային հողի վրա բախումը, չվերածվի արհեստական ​​էթնիկական առճակատման», – հայտարարում են ՆԳ նախարարությունում:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.