Նորություններ
Սեզոնային աշխատանքի մեկնած անձինք հետ են վերադառնում
Վրաստանի 10 քաղաքացի, որոնք մասնակցել են Գերմանիայում սեզոնային զբաղվածության ծրագրին, վաղը կվերադառնան տուն: Տարածում է Ալիք Մեդիան:

Աշխատակիցներից Ջաբա Չաչանիձեն խոսելով վրաստանյան Ինտերպրեսնյուս լրատվական կայքի հետ` նշել է, որ փոխվել է իրենց գործատուն, ինչից հետո նրանց աշխատավարձերը կրճատվել են, և իրենք նրանք գտնվում են ոչ հարմար պայմաններում:

Ըստ Չաչանիձեի` նոր գործատուն մեկ տուփ ելակի համար վճարում է կրկնակի քիչ գումար, մինչդեռ իրենք շատ հաճախ անգամ ստիպված են լինում արտաժամյա աշխատել` առանց դադարի:

Ջաբա Չաչանիձեն նշում է, որ Գերմանիայում ժամանակավորապես աշխատող վրացիները հայրենիք վերադառնալուց հետո ծրագրում են դատական ​​գործ սկսել Վրաստանի զբաղվածության գործակալության դեմ՝ կորուստների փոխհատուցման պահանջով:

Հատկանշական է, որ անցյալ ամիս էլ Վրաստանի արհեստակցական միությունն էր հայտարարություն տարածել ` նշելով, թե իրենց տվյալներով՝ Վրաստանի 24 քաղաքացի, ովքեր երկրից սեզոնային աշխատանքի են մեկնել Գերմանիա, գտնվում են աշխատանքային ծանր պայմաններում:

Հիշեցնենք՝ ժամանակավոր սեզոնային աշխատանքի տեղավորման գործընթացն ընթանում է Վրաստանի ու Գերմանիայի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Սեզոնային աշխատանք կարելի է ստանալ գյուղատնտեսության ոլորտում, ինչը ենթադրում է տարբեր սեզոնային բերքի հավաքում և այլն:
Facebook Twitter
Փոխարժեք
AMD
AMD
1000
6.8978
EUR
EUR
1
2.8837
RUB
RUB
100
2.8914
TRY
TRY
1
0.0829
USD
USD
1
2.6755
Օրացույց
«« Մայիս  »»
Երկ. Երեք. Չոր. Հինգ. Ուրբ. Շաբ. Կիր.
2930 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.