Երգիչ, երգահան Հայկոն մահացել է
Կյանքի 45-րդ տարում, այսօր կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
Դեռ սեպտեմբերի 22-ին նրա կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ծանր օրեր են իրենց ընտանիքի համար․ - «Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ, սակայն վիճակն այս պահին կայուն է»։
Հայկոն մասնակցել է բազմաթիվ փառատոնների, արժանացել մրցանակների։ 1997-ին Նյու Յորքի «Big Apple» երգի փառատոնի հաղթողն է։ Տարբեր տարիների Հայաստանում արժանացել է «Լավագույն հեղինակ-կատարող», «Տարվա լավագույն երգիչ», «Տարվա լավագույն կոմպոզիտոր» մրցանակներին։
2006-ին նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի կոչում։
2007-ին ներկայացրել է Հայաստանը «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում և զբաղեցրել 8-րդ տեղը։