Լուրեր
372 հաստատված դեպք - Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում
Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 372-ի:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներով, վերջին 24 ժամում արձանագրվել է 43 նոր դեպք:

Հատկանշական է, որ Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն արդեն գրանցվել է :«Նորք» ինֆեկցիոնում մահացել է կորոնավիրուսով հիվանդ Հայաստանի քաղաքացի։

Հայաստանում կորոնավիրուսի հետագա տարածման կանխարգելման համար հաստատված արտակարգ դրության պայմանների ավելի խիստ սահմանափակումներ են հայտարարվել։

Այլևս չի կարելի առանց անհրաժեշտության տանից դուրս գալ։ Դուրս գալիս անհրաժեշտ է ունենալ անձնագիր կամ ID-քարտ։

Բացի այդ, մինչև մարտի վերջ սահմանափակվում է «տնտեսական գործունեությունը», հայտարարվել է արգելված և թույլատրված ոլորտների ցանկը։

Երկրի ողջ տարածքում կարող են աշխատել մթերային խանութները, դեղատներն ու բանկերը։

Թույլատրված է հեռահաղորդակցության ընկերությունների գործունեությունը։ Դրանք ապահովում են բոլոր կազմակերպությունների աշխատանքը, որոնք անցել են առցանց ռեժիմի, և դպրոցականների և ուսանողների հեռավար ուսուցումը։

Ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաև աննախադեպ սահմանափակումների կիրառման մասին․մարդիկ չեն կարող տնից դուրս գալ առանց անձը հաստատող փաստաթղթի և պետք է բացատտրեն, թե ինչ նատակով են փողոցում գտնվում։

Պարետատունը խստորեն հետևելու է մարդկանց տեղաշարժին, բնակիչները պետք է հատուկ ձևաթուղթ լրացնեն։ Այն պետք է մարդկանց մոտ լինի ամեն անգամ փողոց դուրս գալիս։ Եթե ձեռքի տակ տպող սարք չկա ձևաթուղթը լրացնելու համար, առաջարկվում է դրա բովանդակությունը ամբողջությամբ ձեռագիր ներկայացնել։ Մասնավորապես, պետք է գրել տան հասցեն, որից մարդը դուրս է գալիս, դուրս գալու նպատակը, այն վայրի անվանումն ու հասցեն, ուր նա ուղևորվում է։

Ամեն դեպքում, մարդկանց կոչ են անում տանը մնալ և օգտվել մթերքի և դեղորայքի առաքման ծառայություններից։ Տնից դուրս գալու անհրաժեշտության դեպքում առաջարկվում է միայնակ լինել, առանց ուղեկցության, եթե խոսքը տարեց մարդու մասին չէ, որն օգնականի կարիք ունի։

Երկրում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը հայտարարված է արտակարգ դրություն:

| Print |