Լուրեր
Ախալցիխեում կորոնավիրուսի երրորդ դեպքը հաստատվեց

 

Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում գտնվող հիվանդներից մեկի մոտ այսօր հաստատվել է կորոնավիրուս: Վարակակիրը կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով, հիվանդանոց տեղափոխվել է կարանտինային գոտուց: Նա տեղացի չէ, Սամցխե-Ջավախքում գտնվում էր երկշաբաթյա պարտադիր կարանտինային գոտին անցնելու համար: 

Հիվանդանոցի ղեկավար՝ Գիորգի Բարձիմաձեի խոսքով, երեկ, ապրիլի 29-ին, Լուգարի լաբորատորիա հետազոտության համար ուղարկվել է 14 անձի տվյալներ, այստեղից դրական միայն մեկն է: 

Նշենք, որ կորոնավիրուս Ախալցիխեում առաջին անգամ գրանցվել էր ապրիլի 25-ին: Երկրորդ դեպքը հաստատվեց ապրիլի 29-ին, իսկ երրորդն՝ այսօր: Նրանցից երեքն էլ հիվանդանոց տեղափոխվել էին կարանտինային գոտուց:
| Print |