Լուրեր
«Եթե սահմանը փակ է, ինչպե՞ս գողացան և անցկացրեցին մեր կենդանիներին»,- Ճալա գյուղի բնակիչներ
Գյուղ Չեչերեկից (Ճալա) 70 խոշոր եղջերավոր անասուն են գողացել: Կորած կենդանիները պատկանում են գյուղի 4 բնակչին: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 30-ին, գիշերը:

Մկրտիչ Էլբաքյանը կենդանիներին հետևում է փոքրուց: 70 եղջերավորից 25-ը կորցրել է: Ասում է, որ կրեդիտով գնած կենդանու վարկը բանկին պետք է վճարեր աշնանը, սակայն հիմա իշխանությունից օգնություն է խնդրում: Վստահ է, որ գողացել են և անգամ կասկած չունի, որ գողացողը տեղացի է և դեպի սար տանող ճանապարհն ու արահետները լավ գիտի: 

«Դեռ փորձեցինք մեր ուժերով գտնել, բայց երբ տեղեկացրինք ոստիկանությանը և սկսեցին որոնել, միայն սրանից հետո զանգեցին և ասացին, որ 4 կենդանի է հայտնվել սահմանի հարակից տարածքում: Հետաքրքիր է, եթե իսկապես կորոնավիրուսի պատճառով սահմանը փակ է, ապա ինչպես են տեղափոխել կենդանիներին, որ ոչ ոք ոչինչ չի նկատել: Ուրեմն ինչ որ ուրիշ բան է կատարվում»,- ասում է Մկրտիչ Էլբաքյանը: 


Մկրտիչի նման, Ճալա գյուղի ևս 3 բնակիչ է տուժվել: Նրանցից յուրաքանչյուրը վստահ է, որ կենդանիներին տեղափոխել են հարևան պետություն: Կասկածի հիմք է տալիս դեպքի վայրում երևացող ձիու հետքերը, որը չեզոք գոտում անհետանում է: 

«20 տարի է, անասուններին տանում ենք նույն սարը, տարբեր գյուղի բնակիչներ են միանում մեզ այս հարցում, մեր եկամուտի հիմնական աղբյուրը սա էր: Մինչ այս դեպքը, գողություն չէր եղել: Կենդանիներին կորցնելուց առաջ Կախեթիից հովիվներ էին եկել, 5 000 ոչխար և 500 խոշոր եղջերավոր են բերել, այդ արոտավայրերը չենք կարող օգտագործել: Օրենք է, որտեղով ոչխարն ացնում է, այն խոտն կենդանին չի ուտում: Բողոքի ցույց էլ անցկացրինք, օգնություն խնդրեցինք, որ նրանց համար ուրիշ արոտավայր տրամադրեն, խոստացան, բայց այս ընթացքում կենդանիներս էլ կորցրեցինք»,- ասում է Գրիգոլ Բեգոյանը: 

Կախեթիից տեղափոխած անասուններին և ոչխարներին 5 ամիս շարունակ Ախալցիխեի սարերում 5 հովիվ է հետևում: Ծովի մակարդակից 2 400 մ բարձրությամբ գտնվող տարածքում մոտ 15 գյուղի բնակիչների կենդանի կա: Հովիվ՝ Աիդան Ռասուլովն ասում է, որ տարածքի համար նրա տերը վճարում է, ուստի մինչև տարեվերջ գնալ չեն պատրաստվում:  

«Մինչև աշուն այստեղ ենք լինելու, այսպես ենք պայմանավորվել: Այս տարի առաջին անգամ ենք Ախալցիխեում: Գիտեմ, որ կենդանի են գողացել, բայց մենք ոչինչ չենք լսել - ոչ աղմուկ, ոչ էլ ոտնաձայն: Ոստիկանությունն էլ էր եկել, նրանց էլ նույնն ասացինք»,-
ասում է հովիվը: 


Ըստ քաղաքացիների, վարկերով գնած անասունների գինը աշնանը պետք է վճարեին, ստացած վնասը կազմում է մոտ 150 հազար լարի: Տեղացիների իշխանությունից օգնություն են խնդրում:

Ներքին Գործերի Նախարարությունը դեպքի առնչումով հետաքննությունը սկսել է 177-րդ հոդվածի 4-րդ մասի «Բ» ենթակետով, որը նշանակում է կրկնակի կատարած գողություն: Հանցանքը պատժվում է 6-10 տարի ազատազրկմամբ: 

Սամցխե-Ջավախքում սա կենդանի գողանալու առաջին դեպքը չէ: 


Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |