Լուրեր
Ուժեղ կարկուտ Ախալքալաքում և Ախալցիխեում. բնակիչները բողոքում են
Հուլիսի 4-ին, Օրջա գյուղում կարկտահարվել է գրեթե ամբողջ կարտոֆիլի և հացահատիկի բերքը: Պատճառած վնասն արդեն հաշվարկված է:

Նախօրեին Ախալքալաքի մունիցիպալիտետում հորդառատ անձրև է տեղացել, որը կարկտահարության է վերածվել, կարկուտը վնասել է Խանդո և Օրջա գյուղի դաշտերը, բերքի 90%-ը ոչնչացվել է:

Ըստ Օրջա գյուղի լիազորի, պատճառված վնասը կազմում է 630 հեկտար՝ 780 հեկտար ցանքատարածքից: Կարտոֆիլի բերքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ հացահատիկից առավելագույնը տուժել է գարու արտերը: Ցորենի դաշտերը մի փոքր ավելի քիչ վնաս են կրել հենց այն պատճառով, որ դրանք ցանվել են փոքր տարածքում: Կարկուտը ոչնչացրել է նաև 2 հա հողատարածքւոմ շաղգամի բերքը:

Գյուղի բնակիչներն արդեն տեղեկացրել են տեղի իշխանություններին վնասի մասին:

Հուլիսի 4-ին 15 րոպե տևողությամբ կարկուտը մեծ վնասներ է պատճառել նաև Ախալքալաքի շրջանի Խանդո գյուղի ցանքատարածություններին:

Խանդո գյուղի բնակիչներն ահազանգում են, բնական աղետն ամբողջովին ավիրվել է իրենց գյուղի ցանքատարածությունները:

Վնասի չափը ճշտելու համար կապ հաստատեցինք Խանդո գյուղի լիազորի հետ:

«Հիմնականում տուժել են կարտոֆիլի ցանքատարածություններն ու բանջարաբոստանային կուլտուրաները: Կարկուտը մոտավոր 15 րոպե է տևել, այս պահին չեմ կարող ասել, թե ինչքան է վնասի չափը, բայց առավելապես տուժել են Գյուղից դուրս գտնվող ցանքատարածությունները»,– Jnews-ի հետ հեռախոսազրույցում ասաց Խանդո գյուղի լիազորը:

Ախալքալաքի շրջանի մասին տեղեկությունը պատկանում է Jnews-ին:

Հատկանշական է, որ կարկուտից տուժել են նաև Ախալցիխեի բնակիչները: Մի քանի րոպե տեղացող կարկուտի արդյունքում, բնակիչները մնացել են առանց բերքի:

Այս տարի բնակիչներն ամենաշատը բերքի հույսին էին: Ախալքալաքի մունիցիպալիտետում ոչ շատ մշակաբույսեր է աճում ցուրտ կլիմայի պատճառով՝ համեմատած հարթավայրերի: Իրավիճակը սրում է նաև այն փաստը, որ մարզում այլ եկամուտ այլևս չկա` COVID-19-ի պատճառով փակված սահմանների պատճառով, իսկ անբարենպաստ եղանակը ոչնչացնում է Ախալքալաքի շրջանի բնակիչների վերջին հույսը:



| Print |
თეგები: Կարկուտ / Վնաս /