Լուրեր
Սուրամիում ամուսինը սպանել է կնոջը
30-ամյա կինը սպանվել է ամուսնու կողմից: Դեպքը տեղի է ունեցել Սուրամիում (Խաշուրիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի շրջան):

Կասկածյալը ձերբակալված է: Տեղում աշխատում են քրեագետները:

Հարևանների խոսքով` տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, որոնք ալկոհոլի ազդեցության տակ սրանում են: Բնակիչները հրացանի մի քանի կրակոց են լսել`գիշերվա ժամը 3-ի սահմաններում: Ընտանիքում 3 երեխա կա, դեպքի օրը նրանք տանը չեն եղել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել ՔՕ-ի 190 հոդվածի հատկանիշներով` «ընտանիքի անդամի կանխամտածված սպանություն` ծանրացուցիչ հանգամանքներով»:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների` 2020-ի հինգ ամիսների ընթացքում երկրում ընտանեկան բռնությունը հանցագործությունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում` կողոպուտից հետո: Ալիք Մեդիա
| Print |