Լուրեր
Ովքեր են անցնելու 14 օրյա կարանտին Վրաստան մուտք գործելիս
Եվրամիության երկրներից վերադառնալու դեպքում Վրաստանի քաղաքացիները անցնելու են 14 օրյա կարանտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:

«Վրաստանի քաղաքացիները Եվրամիության երկրներ ցանկացած նպատակով այցելությունից հետո, հայրենիք վերադառնալուն պես անցնելու են պարտադիր 14 օրյա կարանտին:

Կարևոր է, որ մեր քաղաքացիները հաշվի առնեն նաև Եվրամիության անդամ երկրների մոտեցումները սահմանների բացման վերաբերյալ»,- ասել է Իրակլի Չիքովանին:

Վրաստանը սահմանները բացում է՝ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի համար:
| Print |