Լուրեր
Ուժգին անձրևի պատճառով հեղեղվել են Փոթիի փողոցները
Ուժգին անձրևի պատճառով հեղեղվել են Փոթիի կենտրոնական փողոցները: Հետիոտնի, ինչպես նաև թեթև մարդատար ավտոմեքենաների համար դժվար է տեղաշարժվել: Ջուրը հասել է նաև բնակելի տների բակեր:

Բնակչության խոսքով, ամեն անգամ առատ տեղումների ժամանակ նրանք բախվում են այս նույն խնդրին:

«Բոլոր 8 պոմպակայանները սարքին են և փողոցների հեղեղման պատճառ է դարձել առատ տեղումները: Այս րոպեներին մոբիլիզացված են բոլոր ծառայությունները: Բոլոր պոմպակայաններն աշխատում են անդադար ռեժիմում»,- հայտարարում են քաղաքապետարանի մամլո ծառայությունում:
| Print |