Լուրեր
Փողոցներում, տրանսպորտում, բակերում աղբ թափելու տուգանքը կրկնապատկվում է
Հուլիսի 13-ին, Վրաստանի խորհրդարանի կողմից Թափոնների կառավարման օրենսգրքում փոփոխություններ են մտցվել:

Վրաստանի փողոցներում, տրանսպորտում, բակերում և այլ վայրերում աղբ թափելու համար սահմանված տուգանքները կրկնապատկվում են:

Ըստ փոփոխությունների՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:

Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը 120 լարիի փոխարեն կկազմի 250 լարի:

Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը նախկին 150 լարիի փոխարեն կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000-ի փոխարեն 1500 լարիով:
Շան կղանքը չմաքրելու համար սահմանված է 100 լարիի չափով տուգանք:

Շրջակա միջավայրը մինչև հինգ անվադողով աղտոտելու համար սահմանված է տուգանք` 150-ի փոխարեն 500 լարիի չափով, իսկ 5 անվադողից ավելիի դեպքում` 500-ի փոխարեն 2000 լարիի չափով:

4 անգամ աճել է մեծ ծավալների թափոնով միջավայրն աղտոտելու (օրինակ` տրանսպորտային միջոց) տուգանքը. այս դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 2000, իսկ իրավաբանականը` 6000 լարիով:

| Print |