Լուրեր
Սահմանափակումները հանվել են, բայց վարակվածների թիվը գերազանցել է 1000-ը
Հուլիսի 15-ի դրությամբ, Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը 4-ով ավելացել է: Նոր տվյալների համաձայն, ապաքինվել է 3 պացիենտ: Թարմացված տեղեկությունները տարածում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծած stopcov.ge կայքը:

Սահմանափակումների չեղարկումից հետո Վրաստանում շարունակվում է գրանցվել կորոնավիրուսի դեպքերի աճ: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1003 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 873:

Կարանտինային գոտում գտնվող մարդկանց թիվը նույնպես մեծացել է, այժմ նրանց քանակը կազմում է 5 640 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 244:

Հիշեցնենք՝ վիրուսով վարակման առաջին դեպքը Վրատանում հայտնաբերվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ին Վրաստանոմ արտակարգ դրություն հայտարարվեց, մարտի 31-ից՝ համընդհանուր կարանտինի ռեժիմ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված պանդեմիա հայտարարեց 2020 թվականի մարտի 11-ին։

| Print |