Լուրեր
«SCAT» ավիաընկերությունը խոստանում է հուլիսի 15-ից վերականգնել բոլոր չվերթները
SCAT ավիաընկերությունը խոստանում է հուլիսի 15-ից, վերականգնել թռիչքների լիարժեք ժամանակացույցը երկու լրացուցիչ ինքնաթիռ ստանալուց հետո, որոնք դեռ գտնվում է Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է informburo.kz կայքը, հղում անելով Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին:

Ավելին, որ ավիաընկերությունը փորձել է բացատրել Աստանայից դեպի Երևան չվերթի 15 ժամյա ուշացումը և ուղևորներին հյուրանոցում չտեղավորելը: «Աստանա - Երևան թռիչքի ուշացման պատճառն օդանավի փոխարինումն էր: Քանի որ այդ չվերթով մեկնող ուղևորներն արդեն անցել էին ձևակերպումները, մքասային հսկողությունը և գտնվում էին ստերիլ գոտում, հետևաբար, հնարավոր չի եղել նրանց տեղավորել հյուրանոցում: Ավիաընկերության ներկայացուցիչներն ուղևորներին նրանց անմիջական գտնվելու վայրում տրամադրել են զովացուցիչ ըմպելիքներ և տաք սնունդ»: Ընկերությունում նաև հավելել են, որ յուրաքանչյուր ուղևոր իրավունք ունի դիմելու ավիաընկերությանը փոխհատուցման նպատակով, և դիմումը կքննարկվի իրավաբանական վարչության կողմից, իսկ փոխհատուցումներն իրականացվում են համաձայն օրենսդրության (Ղազախստան):

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Աստանայից Երևան չվերթի ուղևորները Նուրսուլթան Նազարբաևի միջազգային օդանավակայանի թռիչքի գոտում անցկացրել են ավելի քան 15 ժամ: Ընկերության ներկայացուցիչներն առաջին երեք ժամվա ընթացքում որևէ տեղեկատվություն չեն տրամադրել ուղևորներին, իսկ ավելի ուշ նույնպես չի կարող հստակ պատասխան տալ, թե ինչպես կարելի է կարգավորել իրավիճակը, չտրամադրելով նաը հյուրանոցային համարներ ուղևորներին: Իսկ ուղևերներն ստիպված էին երկար երկար ժամանակ անցկացնել առանց քնի և հանգստի:

ԱրմԻնֆո նաև հաղորդել է, որ Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանը պաշտոնական նամակով դիմել է Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարարության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տալգատ Լաստաևին, որտեղ նշել է ստեղծված իրավիճակի անթույլատրելիության մասին: Նա նաև նշել է, որ արդեն մի քանի ամիս նշված ավիաընկերությունը չվերթներ է կազմակերպում Աստանա - Երևան – Աստանա չվերթով, Ակտոբեով, ինչն ուղևորներին պատճառում է անհարմարություն:

Ըստ վիճակագրության, հունիսի 22-ի դրությամբ SCAT ավիաընկերությունը 2018 թվականի հինգ ամիսներին իրականացրել է 8550 չվերթ, որոնցից 1367-ը`ժամանակի խախտումով: Ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Նիկոլայ Բուրյակովը հայտարարել է, որ զանգվածային ուշացումները պայմանավորված են նրանով, որ երկու ինքնաթիռը գտնվել են տեխնիկական սպասարկման մեջ:
| Print |