Լուրեր
Շների ապաստանի համար գումար չեն գտնում, իսկ վնասված մարդկանց թիվն աճում է
Ախալցիխեում անօթևան կենդանիների համար միջքաղաքային ապաստարանի կառուցումը, որը հայտարարվել էր մի քանի տարի առաջ, դեռևս չի սկսվել: Կառավարությունը այս հարցին էլ պատասխան չունի, թե երբ է իրականացվելու նախագիծը: Սակայն, ըստ Հանրային առողջության կենտրոնի, կենդանիների կողմից մարդու խայթոցների դեպքերի թիվն աճում է:

Թափառող շներին կարող եք հանդիպել Ախալցիխեի ցանկացած փողոցում։ Քաղաքացիներն ասում են, որ սոված և երբեմն հիվանդ կենդանիները նրանց համար մեծ վտանգ են հանդիսանում:

Ախալցիխեի բնակչության համար անսովոր էր այն փաստը, որ մի օրում շներից տուժած մարդկանց թիվը գերազանցել էր 10-ին: Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հասարակությունը կառավարությանը հիշեցնում է երկու տարի առաջ տրված խոստումը:

Տեղացիների խոսքով կենդանիները հաճախ ագրեսիվ են: Քաղաքացիները ցանկանում են անվտանգ տեղաշարժվել փողոցում:

«Առավոտյան ժամը 7:00-ին Ախալցիխեի կենտրոնական այգում շունը ինձ կծեց: Ամեն գիշեր իմ տան մոտ 10-15 շուն է թափառում»,- պատմում է Հասմիկ Կիրակոսյանը:

Ապրիլի 9-ի փողոցում Նաթիա Բաղդոշվիլիի որդուն մարդաշատ վայրում կծել են թափառող շները: Ութ ամյա տղան խաղում էր հրապարակում, երբ անօթևան կենդանին հարձակվել է նրա վրա: Կծել են նաեւ 8 երեխայի: Ծնողները խնդրում են կառավարությանը ժամանակին լուծել խնդիրը:

Կենդանիների կացարանի նախագիծը կազմվել է սոցիալական ծրագրերի և զարգացման կենտրոնի կողմից և անվճարհանձնվել է Ախալցիխեի քաղաքապետարանին: Դրա շնորհանդեսը տեղի է ունեցել մարզպետարանում 2018 թվականի մայիսին: Այն ժամանակ տեղական իշխանությունները ասում էին, որ շինարարությունը կսկսվի 2019-ին: Ավելի ուշ քաղաքապետարանը փոխեց իր
Դիրքորոշումը և որոշեց վերականգնել Փարեխա գյուղի մերձակայքում գտնվող շենքը՝ Ծրագրի համաձայն, ապաստարանը նախատեսնված էր 300 կենդանու համար: Սա բարձրացրեց ծախսերը:

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը մի կողմ դրեց նվիրաբերված նախագիծը և 52 հազար լարիով գնեց նոր նախագիծ:

Այս նախագիծը պատրաստ է արդեն մեկ տարի, քանի որ Համայնքային զարգացման հիմնադրամը փորձում է գտնել այն հովանավորին, ով 3 միլիոն 600 հազար լարի կվճարի մարզային ապաստարանի կազմակերպման համար: Ցանկություն դեռ չի ներկայացվել:

Մինչև ապաստանի կառուցումը, Ախալցիխեի քաղաքապետարանը ժամանակավոր միջոցներով փորձում է լուծել անօթևան կենդանիների խնդիրը: Ինքնավարությունը պայմանագիր է կնքել Գորիի քաղաքապետարանի հատուկ ծառայությունների գործակալության հետ, որը Ախալցիխեի կենդանիներին տեղափոխում է և նրանց մանրէազերծում , իսկ քաղաքապետարանը վճարումէ 220 լարի մեկ շան համար:




Ծրագիրը, որը մշակվել է Սոցիալական ծրագրերի ևզ արգացման կենտրոնի կողմից, նախատեսում է ստեղծել բազմաֆունկցիոնալ հաստատություն: Այս ընթացակարգերից հետո կենդանին նորից կվերադարձվեր փողոց: Սա աշխարհում ընդունված բնական կառավարման ամենամարդկային միջոցն է: Մասնագետները նշում են, որ այս եղանակով փողոցում ապրող կենդանիների թիվը աստիճանաբար կնվազի:

Նախագծի համահեղինակը նամակ է գրել Վրաստանի Վարչապետին՝կառավարության ղեկավարին բացատրելով, թե ինչու է ձգձգվում ապաստարանի կառուցումը: Լաշա Գեգեճկորին խորհուրդ է տալիս կառավարությանը նորից կրճատել սարքերի թիվը 100-ով, ինչը թույլ կտա նախագիծը իրականացնելնվազագույն ֆինանսով:

Ախալցիխեում անտուն շներից վնասված բնակչության թիվը 2018 թվականին հասել է 574-ի: 2017 թվականին բժշվի օգնությանը դիմել է 423 վնասված քաղաքացի: Ինչ վերաբերում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ մայիսի 29-ը ընկած ժամանակահատվածի տվյալներին , շներից վնասվածների թիվը հասել է 178-ի, այն դեպքում, երբ անցած տարի սույն ժամանակահատվածում միայն 150 դեպք էր գրանցվել:






Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:

| Print |
თეგები: Ախալցիխե / ապաստան / ներ /